Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 փետրվարի, 2025 թ.

«Ինչու է հիասթափվել ախուրյանցի Անոյի տեսակը». Արթուր Գևորգյան

124
Այսօր, 19:18
«Ինչու է հիասթափվել ախուրյանցի Անոյի տեսակը». Արթուր Գևորգյան

Քանդակագործ Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իրականում ախուրյանցի Անոյի տեսակն, իրոք, հիասթափվել է և եկեք հասկանանք, թե ինչից:
Երբ մարդկանց հանում ես փողոց, որպեսզի մեծահարուստ «թալանիչներից» գողացածը հետ բերես ու հետո հայտարարում ես, որ «աղքատությունը ձեր գլխում է» այդ տեսակ մարդիկ չեն հասկանում, թե ի՞նչն են սխալ արել և ինչո՞ւ են իրեք վատ ապրում։
Բայց սոցիալական վիճակի մյուս ցուցիչը, երբ իշխանության դեմ խոսացողն իր վաստակով ապրում է, իսկ դու, որ Նիկոլի համար 100 կգ քաշով տղեքի ես քաշքշել ու վատ ես ապրում, էս դեպքում ճշմարտությունը պտի շողատակի։
Փաստացի և Լեյլա տատիկը, և Անոն անհասկացվածության ու ստի զոհ են։
Զոհ են, քանի որ իրենց ունեցած հնարավորության սահմաններում փորձել են կռիվ տալ սոցիալական, իրենց կողմից ընդունելի արդարության դեմ, բայց մյուս կողմից ստացել են ավելի վատ վիճակ։
Ստացվում է, որ այս մարդկանց հետ ի սկզբանե անազնիվ են եղել։
Եվ եթե հասարակությունը հակված է նիկոլից հետ դարձողներին ընդունելու, ախուրյանցի Անոն ոչնչով պակաս չէ մյուսներից։
Քանի որ հերթական Նիկոլ բերողն է, ով ընդունում է, որ սխալ է, ասենք, ինչպես որևէ մեկը։
Իսկ էս դեպքն իր զարգացումները կունենա, քանի որ Անոն ավելի փիառված ու հայտնի է, հեղափոխության կերպար է, քան որևէ մեկը։
Եվ այս քայլը բացում է պանդորայի հերթական արկղը ու շատերն էսօր առանց մտածելու ձեռքերը կլվանան նիկոլից։
Էս իմաստով սա նշանակալից և իրադարձային խոստովանություն է։
Իսկ անոներ մեր հասարակության մեջ կան կլինեն ու լինելու են, ուղղակի ինչ-որ մեկի ձեռք Ռուպերը տալուց պտի զգույշ լինել։
Թեպետ էսօր, մասնագետ, 3, 4 լեզու իմացող լիքը մարդ կա, ու պտի հանրային խոսափողը շատ հեռվից տեսներ ու գրել սովորացնողին քֆուր է հասնում։
Էնպես որ ամեն ինչ արդար է և մենք նաև սա ենք»։

Աղբյուրը`   Արթուր Գևորգյան