«Զարմանալի է ազգային գաղափարների շնորհիվ գոյատևած սփյուռքի արձագանքը»․ Արմինե Օհանյան
![]() «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե նման համառությամբ Նիկոլ Փաշինյանը կպչեր որևէ օգտակար գործի՝ պետականամետ աշխատանք կատարեր, հայանպաստ գաղափարներ քարոզեր՝ պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան մեծ կլիներ արդյունքը մեր պետության համար: Իսկ նա իր եզակի համառությունն օգտագործում է բացառապես թշնամու գաղափարները տարածելու, անհեթեթ փիլիսոփայական մտքեր հայտնելու, մերժելի գաղափարներ քարոզելու, հանրությանը խաբելու և մոլորեցնելու վրա: Վերջին շրջանի արտերկրյա այցերի ժամանակ՝ 3 երկրում, հայերի հետ հանդիպմանը գրեթե նույն մտքերն է կրկնել, թե՝ մեր հասարակությունը հիմա «գաղափարական տրանսֆորմացիաների» փուլ է ապրում: Իրականում՝ գաղափարական տրանսֆորմացիա երևի ինքն է ապրում և դա փորձում է վերագրել ու փոխանցել հայ հանրությանը: Այդ «գաղափարական տրանսֆորմացիան» էլ այլ բան չէ, քան հայկականությունից հրաժարումը, մեր ինքնությունը ժխտող հայտարարությունները, Արցախի հարցի, Հայոց ցեղասպանության, Հայ դատի մոռացումը: Այս քարոզչության հիմքում հայ ժողովրդին իր ակունքներից հեռացնելն է, նրան՝ որպես ազգի, «վերադաստիարակելը», ինչին մեծ եռանդով ձեռնամուխ են եղել ընտանյոք հանդերձ: Ընդ որում, ով դեմ է իրենց ապազգային գաղափարներին՝ ուրեմն դաշնակցական է, տգետ է, հիբրիդային պատերազմից բան չի հասկանում, խանգարում է խաղաղության հաստատմանը և այլն: Եվ սա ասում է ոչ միայն ՀՀ ԱԺ-ում, այլև սփյուռքահայերի հետ հանդիպումների ժամանակ: Սփյուռք, որը բաղկացած է ցեղասպանության զոհերի ժառանգներից, մեծ մասով դաշնակցական է, ազգայնական: Սփյուռք, որը գոյատևել է հենց ազգային գաղափարների ու արժեքների շնորհիվ: Բայց նաև զարմանալի է մեր սփյուռքի արձագանքը: Մի՞թե սա նույն սփյուռքն է, որը 2009 թվականին ձվեր ու պոմիդորներ էր նետում Սերժ Սարգսյանի վրա, որը «ֆուտբոլային դիվանագիտության» շրջանում շրջում էր սփյուռքյան գաղթօջախներով՝ փորձելով Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում հավանություն ստանալ: Լավ, հայաստանյան հանրությանը պարտության ու խեղճության հետ են հաշտեցրել, մեր սփյուռքի հետ ի՞նչ են արել»: Աղբյուրը` Արմինե Օհանյան |
«Միջանցքատուներն ամենից բարձրն են գոռում, թե միջանցք չենք տալու»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
611:42«Թույլ չենք տալիս ժողովրդի անունից խոսել․ մեր «զոնտիկի» տակ մի թաքնվեք». տնտեսվարող (տեսանյութ)
2311:30«Երկու տերությունները վերջ են տալու պատերազմին». Գարիկ Քեռյան
3811:24«Քո «իրականը» առանց իմ «պատմականի» անազգանուն ու որբ մանկուրտիզմ է». Վլադիմիր Մարտիրոսյան
4311:18ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ
4211:12Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3911:00