«Հուսով եմ՝ կունենանք արդարացման վերդիկտ»․ Ռուբեն Մելիքյան
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի («Իմնեմնիմի»-ի» գործ) հերթական դատական նիստից հետո իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը լրագրողների հետ զրույցում նշեց․ «Անհրաժեշտ է տարանջատել վիտուալ տիրույթը ռեալ իրական տիրույթից, դրանք սկզբունքային տարբերություն ունեն։ Այստեղ ապացուցումների խնդիր չկա, կա իրավական գնահատականի խնդիր։ Կարծում եմ՝ դատական այս գործընթացը մարդկանց լռեցնելու համար է արվում․․․ Հուսով եմ՝ կունենանք արդարացման վերդիկտ»։ Հիշեցնենք՝ մարտի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Սամսոնյանին և Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել՝ հաղորդման ընթացքում ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրելու» համար։ Սամսոնյանը և Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվել էին, այնուհետև ազատ արձակվել՝ վարչական հսկողությամբ․ պայմանը՝ հրապարակավ չհայհոյել ու անպարկեշտ արտահայտություններ թույլ չտալ, ինչպես նաև եթեր դուրս չգալ «Իմնեմնիմի» փոդքասթով»։ |
Տնտեսվարողները շարունակում են բողոքել հարկերի բարձրացումից․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
4411:06Երևանի մանկապարտեզներում տեսախցիկներ են տեղադրվում (տեսանյութ)
4610:18«Գործադուլն անխուսափելի է, եթե ընդդիմությունը ցանկանում է հաղթել այս պայքարում»․ Կարեն Վրթանեսյան
6509:36«Անվճար նվիրաբերված ավտոբուսները դիտավորությամբ այս վիճակին հասցնելու պատասխանատուն ո՞վ է»․ Րաֆֆի Ասլանյան
6409:24Պատգամավորի առեղծվածային մահվան դեպքից 1 ամիս անց. փորձաքննության սպասելիս. «Ժողովուրդ»
7709:18Օրենքով գող Թբիլիսսկին մեկուկես տարի է ԱԱԾ-ի մենախցում է․ «Հրապարակ»
6209:06