Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 փետրվարի, 2025 թ.

«Դատապարտում ենք ՀՀ ԱԺ նախագահի արտահայտություններն Արցախի ժողովրդի նվաստացման փորձերի վերաբերյալ»․ ԱՀ ԱԺ պատգամավորներ

121
Այսօր, 20:00
«Դատապարտում ենք ՀՀ ԱԺ նախագահի արտահայտություններն Արցախի ժողովրդի նվաստացման փորձերի վերաբերյալ»․ ԱՀ ԱԺ պատգամավորներ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների հայտարարությունը․
«Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ներքոգրյալ պատգամավորները դատապարտում են ՀՀ Ազգային ժողովի նախագահի արտահայտություններն Արցախի ժողովրդի նվաստացման փորձերի վերաբերյալ:
ՀՀ ԱԺ նախագահի նման մոտեցումն ու մտածելակերպը բացահայտում են ՀՀ իշխանությունների միտումը հայ ժողովրդի զանազան հատվածների մեջ պառակտում սերմանելու հարցում:
Արցախի համար ազգային- ազատագրական պայքարը, անկախ հանրապետության կայացումը, արյան ու քրտինքի գնով մինչև վերջին շունչը պայքարի արդյունքն է:
Այդ փաստի ուրացումն ազգադավ կեցվածք է և թշնամու քարոզչության արդյունք:Նման արտահայտությունները ոչ այլ ինչ են, քան սրբապղծություն հայրենիքի համար նահատակված հայորդիների հանդեպ:
Պատգամավորներ՝

1.Բաղունց Գագիկ
2.Գրիգորյան Արամ
3.Գալստյան Դավիթ
4.Մոսիյան Արթուր
5.Մելքումյան Դավիթ
6.Դանիելյան Աշոտ
7.Գրիգորյան Նելլի
8.Թովմասյան Արթուր
9.Ավանեսյան Էլեոնորա
10.Ավագյան Արեգ
11.Բաղրյան Իլիչ
12.Աղաբեկյան Էդուրարդ
13.Կասյան Վլադիմիր
14.Աթայան Կարինե
15.Հակոբյան Արմեն
16.Հարությունյան Վիգեն
17.Հարությունյան Արամ
18. Ղալայան Լեռնիկ
19.Հակոբյան Մետաքսե
20.Ստեփանյան Գեղամ
21.Բալայան Վահրամ
22.Սարգսյան Գոհար
23. Հովհաննիսյան Կարեն
24. Սարգսյան Դավիթ»