Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ.

«ՀՀ իշխանությունները պարտավոր են պաշտպանել արցախահայության միջազգային իրավասուբյեկտությունը»․ Տարոն Սիմոնյան

114
Երեկ, 23:06
«ՀՀ իշխանությունները պարտավոր են պաշտպանել արցախահայության միջազգային իրավասուբյեկտությունը»․ Տարոն Սիմոնյան

Իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Տարոն Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բեռնի կոնվենցիայի շրջանակներում Ադրբեջանի ներկայացրած արբիտրաժային հայցն ընդդեմ Հայաստանի Հանրապետության ևս մեկ անգամ հուշում է մեզ է, որ պատրանքներով ապրելը ոչ միայն օգտակար չէ, այլ նաև չափազանց վտանգավոր:
Ի դեպ՝ Հայաստանի այսօրվա իշխանություններն, ուզեն, թե չուզեն, առավելապես այս գործով պարտավոր են պաշտպանել Արցախի Հանրապետության և արցախահայության միջազգային իրավասուբյեկտությունը:
Կամ էլ առնվազն իրենց հայտարարություններով չվնասեն իրավաբանների աշխատանքին։
Չնայած ում ինչ ենք ասում»։

Աղբյուրը`   Տարոն Սիմոնյան