Փարիզի քաղաքային խորհուրդն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ
![]() Փետրվարի 13-ին Փարիզի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է «Ադրբեջանում ձերբակալված ԼՂ նախկին առաջնորդների մտահոգիչ իրավիճակի վերաբերյալ» կոչ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից։ Փարիզի քաղաքապետի հրավերով կոչի ընդունմանը ներկա էր նաև Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Կոչում հղում է արվում քաղաքապետ Անն Հիդալգոյի՝ Հայաստան կատարած այցերին և և հայ ժողովրդի հետ վերջինիս անմնացորդ համերաշխությանը, վերաhաստատվում է Փարիզի քաղաքային խորհրդի լիակատար աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին։ Նշված կոչով, անդրադառնալով ԼՂ նախկին առաջնորդների ձերբակալման հանգամանքներին, Ադրբեջանում նրանց պահման պայմաններին և նրանց դեմ առաջադրված շինծու մեղադրանքներին, Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտում է ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և կեղծ դատավարությունները, պահանջում է նրանց ազատ արձակումը։ Կոչը Փարիզի քաղաքային խորհրդի քվեարկությանն է ներկայացվել քաղաքապետի տեղակալ Առնո Նգաչայի կողմից։ |
«Միջանցքատուներն ամենից բարձրն են գոռում, թե միջանցք չենք տալու»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
611:42«Թույլ չենք տալիս ժողովրդի անունից խոսել․ մեր «զոնտիկի» տակ մի թաքնվեք». տնտեսվարող (տեսանյութ)
2311:30«Երկու տերությունները վերջ են տալու պատերազմին». Գարիկ Քեռյան
3811:24«Քո «իրականը» առանց իմ «պատմականի» անազգանուն ու որբ մանկուրտիզմ է». Վլադիմիր Մարտիրոսյան
4311:18ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ միացմամբ
4211:12Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
3911:00