Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ.

«Մինչ Լևոն Զուրաբյանը քննադատում է, Լևոն Տեր-Պետրոսյանն իր հիացմունքն է հայտնում». Արուսյակ Ջուլհակյան

92
Այսօր, 00:00
«Մինչ Լևոն Զուրաբյանը քննադատում է, Լևոն Տեր-Պետրոսյանն իր հիացմունքն է հայտնում». Արուսյակ Ջուլհակյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ մինչ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը բաց չի թողնում և որևէ առիթ քննադատելու ՀՀ իշխանություններին միջանցք չտալու (նոյեմբերի 9-ի հայտարարությունը 9-րդ կետը իբր չկատարելու) համար, ՀԱԿ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպում է Հայաստանում Իրանի դեսպանի հետ և «իր հիացմունքն արտահայտում պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»:
Իրանի դեսպանը «չափազանց բովանդակալից ասուլիսի» ժամանակ հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» վնաս է և՛ Հայաստանին, և՛ Իրանին: «Թեհրանը դեմ է որևէ ճանապարհի, որ կլինի միջանցքի տրամաբանությամբ»»: