Երևան`   0 °C
Այսօր`   Ուրբաթ, 14 փետրվարի, 2025 թ.

«XAXALOVE-ը ետ է հավաքում Արցախի նկարով փազլ-քարտեզները. վերևներից հրահանգել են». Անուշ Աթաջանյան

100
Այսօր, 00:18
«XAXALOVE-ը ետ է հավաքում Արցախի նկարով փազլ-քարտեզները. վերևներից հրահանգել են». Անուշ Աթաջանյան

Մանկական զարգացման կենտրոնի տնօրեն Անուշ Աթաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լավ, որ ղեկավարությունը թուրք են, դա արդեն հասկացան գրեթե բոլորը։ Բա իրենց շահեր պաշտպանողներն ի՞նչ են…
Այսօր զանգահարում են ինձ XAXALOVE-ից, թե բա՝ հիշո՞ւմ ե՞ք, դուք դեկտեմբերին մեզանից մեծ քանակի խաղալիքների պատվեր եք արել, որոնց մեջ Հայաստանի փազլ քարտեզներ կար՝ Արցախով։ Կարո՞ղ ա դեռ ձեզ մոտ են էտ քարտեզները, հետ ենք հավաքում, որպեսզի նոր պարտիա թողարկենք։
Հարցնում եմ.
- Այսինքն, առանց Արցախի՞
- Դե, մեզ այդպես են հրահանգել։
Ջղայնացա, ասացի
- Դուք գիտեք, ես ինքս Արցախից եմ ու զանգում նման բան եք ինձ ասո՞ւմ։ Հաջորդ քարտեզը կպահանջեն առանց Սյունիքի կամ Երևանի թողարկել, անելո՞ւ եք։ Խիզախություն չունե՞ք հրաժարվել։ Դուք որ ձերից այդքան հեշտ հրաժարվում եք, բա էլ թուրքին ինչի՞ եք մեղադրում։
Ջղայնացած անջատեցի հեռախոսը։
Նորից զանգեց, փորձում է արդարանալ՝ բա փորձել ենք, էսքան ժամանակ պահել ենք, բայց մեզ չեն թույլատրում… Նման բաներ…
Ասացի.
- Ես ոչ մի հատ չեմ վերադարձնի, ու էլ երբեք ձեր մոտից պատվեր չեմ անի։

XAXALOVE-ի փազլ-քարտեզը` Արցախի ու Արարատի պատկերներով, որոնք ընկերությունը հետ է հավաքում, քանի որ այևս անկարող է դիմադրել հարկադրանքներին
XAXALOVE-ի փազլ-քարտեզը` Արցախի ու Արարատի պատկերներով, որոնք ընկերությունը հետ է հավաքում, քանի որ այևս անկարող է դիմադրել հարկադրանքներին

P.S. Այնքան ուրախ էի, որ Արցախով քարտեզ էին թողարկում։ Բացի այլ խաղալիքներից մոտ 30 քարտեզ գնել էի, ու ամանորյա նվեր տվել երեխաներիս։
Հիմա, հերիք չէ էլ Արցախով չեն թողարկելու, մի հատ երկու ամիս առաջ վաճառածն ուզում են ետ հավաքեն: Թե բա չեն թույլատրում…
P.S.S. Հիշեցնեմ, տվյալ կազմակերպությունը արտադրում է զարգացնող և ուսուցողական խաղեր հայ մանուկների համար։
Այսինքն թուրքը չէ, հայկական արտադրողը մեր իսկ ազգային արժեքներից հրաժարվում է։
Հիմա ես չեմ, դուք եք, ի՞նչ ասես նման կազմակերպությանը, նման հակահայկական մոտեցմանը։
Հետո էլ կասեն ՝ «դուք մեզ չեք սիրում»»:

Աղբյուրը`   Անուշ Աթաջանյան