Porsche-ն նախատեսում է կրճատել 1900 աշխատատեղ
![]() Գերմանական Porsche AG շքեղ ավտոմեքենաների արտադրողը նախատեսում է մինչև տասնամյակի վերջ կրճատել իր աշխատուժը 1900 աշխատողով՝ էլեկտրական մեքենաների պահանջարկի թուլացման և «աշխարհաքաղաքական և տնտեսական դժվար պայմանների» ֆոնին, ասվում է ընկերության հայտարարության մեջ: Porsche-ն կկրճատի գերմանական երկու գործարանների անձնակազմը՝ առաջարկելով աշխատակիցներին փոխհատուցման փաթեթներ և խրախուսումներ վաղաժամկետ կենսաթոշակի անցնելու համար: Բացի այդ, ընկերությունը մտադիր է սահմանափակել նոր կադրերի աշխատանքի ընդունումը։ Porsche-ի նպատակն է մինչև 2029 թվականը Զուֆենհաուզենում և Վայսախում աշխատողների թիվը կրճատել 15%-ով: Ընկերությունը նշում է, որ աշխատանքի երաշխիքային պայմանագիրը գործում է Գերմանիայում իր բոլոր աշխատակիցների համար մինչև 2030 թվականը։ Այսպիսով, մինչև նշված ժամկետի ավարտն աշխատողների ազատումը կարող է իրականացվել միայն կամավոր հիմունքներով։ |

«Երևանը նախատեսված չի եղել այսքան նորակառույցների համար»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
14731.10.2026, 11:24
«Դուք մտաք իմ, վարորդների, Յանդեքսի արանքն ու թաղեցիք հարցը». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
13330.10.2026, 12:36
«Ապօրինի կայանման դեմ պայքարը Չինաստանում և Հայաստանում». Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
21921.10.2026, 23:24
Ճանապարհային երթևեկության մի շարք կանոնների խախտման դեպքում տուգանքները կխստացվեն. ՆԳՆ-ի նոր նախաձեռնությունը (տեսանյութ)
22321.10.2026, 20:48
Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
94616.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
21114.10.2026, 11:06
