Հայաստանի բուժհիմնարկներում կդադարեն ֆլյուորոգրաֆիա անել
![]() Ֆլյուորոգրաֆիան՝ որպես բժշկական ախտորոշիչ մեթոդ, կդադարի գործել ՀՀ բուժհիմնարկներում. փետրվարի 13-ին կառավարությունը կողմ է քվեարկել առողջապահության նախարարության որոշման նախագծին։ Որոշման մեջ նշվում է, որ ժամանակակից բժշկության մեջ ֆլյուորոգրաֆիան, որպես ախտորոշման մեթոդ, արդեն կորցրել է իր արդիականությունը: Սա պայմանավորված է մի շարք կարևոր գործոններով: Առաջին հերթին, ֆլյուորոգրաֆիկ հետազոտությունն ունի ախտորոշման ցածր արդյունավետություն: Շատ դեպքերում բժիշկները ստիպված են լինում լրացուցիչ նշանակել ռենտգենաբանական կամ այլ ճառագայթային հետազոտություններ, ինչպիսիք են թվային ռենտգենը և համակարգչային տոմոգրաֆիան: Առողջապահության նախարարության Լիցենզավորման գործակալության ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրում շահագործվող ֆլյուորոգրաֆ սարքերը, ներառյալ շարժական տարբերակները, ծայրահեղ հնացած են՝ հիմնականում արտադրված 1970-1980-ական թվականներին: Իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ սարքերի ուղեկցող փաստաթղթերը չեն պահպանվել, արտադրող ընկերությունները դադարել են գործել, պահեստամասեր այլևս չեն արտադրվում, բացակայում են պաշտոնական ներկայացուցչություններ։ Այս ամենի արդյունքում անհնար է դառնում սարքավորումների պատշաճ սպասարկումն ու շահագործումը: |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
