Օրենքով գող Թբիլիսսկին մեկուկես տարի է ԱԱԾ-ի մենախցում է․ «Հրապարակ»
![]()
«Հրապարակ»-ը գրում է․ «Քրեական աշխարհում հայտնի «օրենքով գող» Վիտալի Թբիլիսսկին կալանքի տակ է՝ գտնվում է ԱԱԾ-ին կից «Երևան-Կենտրոն» ՔԿՀ մենախցում։ Նրա պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը կարծում է, որ Թբիլիսսկին պետական կամ այլ տեղից իջեցված պատվերով է գտնվում կալանքի տակ․ «Դատավարական ծայրահեղ խախտումներով գործը քննվել և ուղարկվել է դատարան։ Ունենք վկայի ուղիղ ցուցմունք այն մասին, որ նրա գրպանը թմրամիջոց են նետել, և դա այնպիսի թմրամիջոց է, որը քրեական միջավայրում ընդունված չէ (խոսքը «կրիստալի» մասին է)։ Այսինքն՝ ակնհայտ փորձել են վարկաբեկել։ Մյուս մեղադրանքն ապօրինի հրազեն պահելն է, այստեղ էլ քննիչն առանց պաշտպանի և թարգմանչի գնացել, խուզարկել է խուցը՝ խախտումներով, ստելով, չբացատրելով, որ բովանդակային խուզարկություն է անում, վերցրել է ԴՆԹ նմուշներ, իբր թե դրանք նույնականացվել են զենքից վերցվածի հետ։ Իսկ քրեական ենթամշակույթ կրող խմբավորում կրել-ստեղծելու մեղադրանքով նա արդարացվել է․․․ ակնհայտ է, որ Հայաստանում որոշ շրջանակներ վախենում են Վիտալի Թբիլիսսկիի հեղինակությունից, և սա է պատճառը, որ առանց խափանման միջոցի փոփոխության, մեկուկես տարի է՝ նա գտնվում է մենախցում՝ բացառելով արտաքին աշխարհի հետ ցանկացած կոնտակտ»։ Պաշտպանի խոսքով՝ Թբիլիսսկիից վերցվել է արյան նմուշ, որտեղ հայտնաբերվել է միայն «տրամադոլ» հոգեմետ դեղամիջոցը, որը բժշկի ցուցմամբ է ընդունում, քանի որ ունի առողջական խնդիրներ։ Նշենք, որ Վիտալի Թբիլիսսկին Հայաստանի 21 օրենքով գողերից միակն է, որը գտնվում է կալանքի տակ։ Ոմանք կարծում են՝ պատճառն այն է, որ նա Գագիկ Ծառուկյանի մտերիմն է»։
|

«Հաղորդում եմ ներկայացրել Մայր Աթոռի տարածքում գտնվող խուլիգանների ու ոստիկանների դեմ»․ Անի Գևորգյան (տեսանյութ)
4820:54
Ադրբեջանական նավթամթերք ներմուծողներից մեկը Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող ընկերությունն է
4820:36
«Սրանից հետո որևէ մարդ կվստահի՞, կհամագործակցի՞ ԱԱԾ-ի հետ»․ Արսեն Բաբայան
6520:18
Երթևեկության փոփոխություն՝ Պուշկինի փողոցում
6819:06
«Ամենազազրելին տիրադավ հոգևորականների դավաճանությունն էր»․ Սեյրան Օհանյան
9318:24
«Կձգտեն փոխել «Հայոց» բառը «Հայաստանի» տերմինով՝ ասելով Հայաստանի կաթողիկոս»․ Կարապետ Պողոսյան
8018:00
