Զելենսկին կչեղարկի Պորոշենկոյի նկատմամբ պատժամիջոցները, եթե նա իր գումարը փոխանցի բանակին
![]() Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հնարավոր է համարել Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պատժամիջոցները հանելու հնարավորությունը, եթե նա իր գումարը, որը դուրս է բերվել երկրից, փոխանցի ուկրաինական բանակին։ Զելենսկու խոսքով՝ խոսքը «միլիարդավոր գրիվնաների» մասին է։ Նա հավելել է, որ նրանք, ովքեր ենթարկվել են պատժամիջոցների, կարող են միջոցները վերադարձնել բյուջե։ Դրանք կուղարկվեն զինված ուժեր։ Այս դեպքում պատժամիջոցները կհանվեն, խոստացել է Ուկրաինայի նախագահը։ «Ես ուղղակի զարմացած եմ, որ ֆինանսական մոնիթորինգը նախկինում մեզ ոչինչ ցույց չէր տալիս»,- ասել է Զելենսկին: Նրա խոսքով՝ «բոլոր այս մարդիկ՝ Մեդվեդչուկն ու Պորոշենկոն, գործընկերներ են այս հարցում»։ Ուկրաինայի նախագահը պարզաբանել է, որ տեղեկություններ ունի հիմնադրամների միջոցով զինված ուժերին աջակցելու համար նախատեսված միջոցների լվացման ու Պորոշենկոյի կուսակցության անդամներին փոխանցման մասին: |

«Սրա մասին խոսի, ոչ թե «ռուս պուտա**եքի»»․ Գագիկ Համբարյան (տեսանյութ)
6610:54
«Երբ հերթական պաշտոնյան խոսում է խցանումներից, հիշեցնում եմ պատճառները»․ Ավետիք Քերոբյան
8610:42
«Արդեն մի քանի օր է՝ այրվում է Դիլիջանի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան
6810:24
«Սա կտտանք է անձի նկատմամբ, ով հանցանք չի կատարել»․ Տիգրան Աբրահամյան
7110:00
Առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ (լուսանկար)
10407:18
«Արցախի չափ մի քարքարոտ կղզու մասին 143 տարի անց անգամ հիշում են արգենտինացիները». Արամ Գևորգյան
12402:00
