Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 փետրվարի, 2025 թ.

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիի հետ

115
Այսօր, 18:30
Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանիի հետ

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության խոսնակ Արման Մուսինյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր, փետրվարի 13-ին ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։
Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց խորացման հեռանկարները։
Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»։

Աղբյուրը`   Արման Մուսինյան