Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի և Ռուսաստանի հետ բանակցությունները «գերազանց են» ընթացել
1470
Հինգշաբթի, 13 փետրվարի, 2025 թ., 18:02
![]() ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի հետ չորեքշաբթի կայացած բանակցությունները «գերազանց» է անվանել։ «Երեկ մեծ բանակցություններ են եղել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ. հիանալի հնարավորություն է վերջ տալու այս սարսափելի, շատ արյունալի պատերազմին»,– հինգշաբթի օրը իր Truth Social սոցիալական ցանցում գրել է Թրամփը։ Չորեքշաբթի օրը Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Զրույցից հետո ամերիկացի առաջնորդը հայտնել է, որ Պուտինի հետ պայմանավորվել է սկսել Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացը։ Թրամփը նաև ասել է, որ հեռախոսով խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, որում հույս է հայտնել արդյունավետ բանակցությունների համար Զելենսկու և ամերիկյան պատվիրակության միջև Մյունխենի անվտանգության համաժողովում։ |

«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
8120:30
Հայկ Սարգսյանը ևս Սևանում մասնակցել է ՔՊ-ի քաղաքական ժողովին (տեսանյութ)
6619:54
ՔԿ-ում Հայկ Սարգսյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել
7119:24
«Ռուսաստանը պատրաստ է բանակցել Ուկրաինայի հետ, բայց այդ ընթացքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
12918:24
Օտարերկրացի դիվանագետները պարում են ադրբեջանցի պաշտոնյաների հետ՝ օկուպացված Արցախում (տեսանյութ)
10418:12
«Մանկամտությունը քաղաքականության մեջ երաշխավորված ձախողման գործոն է»․ Արա Պողոսյան
8618:06
