Երևան`   0 °C
Այսօր`   Հինգշաբթի, 13 փետրվարի, 2025 թ.

«Ակնհայտ է, որ սա փուչ գործ է»․ Վազգեն Սաղաթելյան

127
Այսօր, 20:18
«Ակնհայտ է, որ սա փուչ գործ է»․ Վազգեն Սաղաթելյան

«Ակնհայտ է, որ սա փուչ գործ է»,- այս մասին Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով («Իմնեմնիմիի» գործ) հերթական դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Վազգեն Սաղաթելյանը։

«Վկաներ էին բերել, որպեզի կարողանային կալանքը ընտրել որպես խափանման միջոց, հետո էլ երկարացնեն․․․ Մենք գիտենք, որ այդ խափանման միջոցը Նիկոլի համար պատժամիջոց է, ինքը երկար տարիներ ի վեր կարող է մարդկանց պահել այդ խափանման միջոցի տակ։ Մեր բախտը բերել է, դատավորն էնքան պրոֆեսիոնալ է եղել, որ ասել է՝ վկաների ցուցմունքները նայելով՝ չեմ կարծում, թե նրանց վրա ազդելու մտավախություն կա»,- ընդգծեց Սաղաթելյանը։

Հիշեցնենք՝ մարտի 22-ին Քննչական կոմիտեն հայտարարել էր, որ «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Սամսոնյանին և Սաղաթելյանին խուլիգանություն կատարելու հոդվածով մեղադրանք է առաջադրվել՝ հաղորդման ընթացքում ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին «հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցրելու» համար։

Սամսոնյանը և Սաղաթելյանը 2 ամսով կալանավորվել էին, այնուհետև ազատ արձակվել՝ վարչական հսկողությամբ․ պայմանը՝ հրապարակավ չհայհոյել ու անպարկեշտ արտահայտություններ թույլ չտալ, ինչպես նաև եթեր դուրս չգալ «Իմնեմնիմի» փոդքասթով»։

«Ակնհայտ է, որ սա փուչ գործ է»․ Վազգեն Սաղաթելյան