Երևան`   +17 °C
Այսօր`   Ուրբաթ, 23 հոկտեմբերի, 2026 թ.

«Եթե նկատի ունեն, որ մեր թիմակիցներին կալանավորելով մեզ բերելու են համոզելու դաշտ, չեն համոզելու»․ Նարեկ Կարապետյան

84
Այսօր, 16:18
«Եթե նկատի ունեն, որ մեր թիմակիցներին կալանավորելով մեզ բերելու են համոզելու դաշտ, չեն համոզելու»․ Նարեկ Կարապետյան

«Եթե համոզել ասելով իրենք նկատի ունեն, որ մոտակա ժամանակները մեր աջակիցներին, ընկերներին, թիմակիցներին կալանավորելու են և փորձեն այդպես մեզ բերել համոզելու դաշտ, մենք չենք համոզվի այդպես»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։ «Ես քայլերն այսպես եմ տեսնում․ իրենք փորձելու են շատ մարդկանց կալանավորել, մեկուսացնել ու գնալ «համոզելու» պրոցեսին։ Հաստատ այդպես չենք համոզվելու։ Ինչ վերաբերում է Սահմանադրությանը, Ալիևը չպետք է ասի՝ մեր երկրում Սահմանադրություն պետք է փոխվի, թե չէ»,- նշել է Կարապետյանը։

«Եթե նկատի ունեն, որ մեր թիմակիցներին կալանավորելով մեզ բերելու են համոզելու դաշտ, չեն համոզելու»․ Նարեկ Կարապետյան