«Հայաստանն ընկել է շատ վատթար վիճակի մեջ»․ Ոսկան Սարգսյան
![]() Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը և ՔՊ-ն 6 տարի հանրությանը խաբում էին, թե Ադրբեջանի հետ խաղաղություն է, ինչ է՝ սահմանին չեն կրակում; Սակայն սուտը հերքվեց, երբ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի հեռավոր ժամկետ նշեց՝ մինչև 2031 թվականը։ Հանրությանն անընդհատ խաբում են, թե երբեք ՀՀ-ն այսքան ինքինիշխան չի եղել, քանի հիմա է։ Ասեմ՝ երբեք Հայաստանն այսքան կախյալ ու ոչ ինքնիշխան չի եղել, քան հիմա է։ Բոլորը Նիկոլ Փաշինյանից ինչ-որ զիջումներ են պահանջում։ Քանի որ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ, նույնիսկ կեղծված ընտրություններով չի ստացել բնակչության մեծամասնության վստահության քվեն, ուստի չի կարողանում մերժել դրսի պահանջները։ Իլհամ Ալիևը, որպես խաղաղության համաձայնագրի կնքման նախապայման, պահանջում է փոխել ՀՀ սահմանադրությունը, հանձնել անկլավները, Ռուսաստանը պահանջում է Հայաստանի ԵՄ գնալու վերաբերյալ հանրաքվե անել, Արևմուտքը պահանջում է Հայաստանը հեռացնել, պոկել Ռուսաստանից։ Նիկոլ Փաշինյանը չի կարող կատարել այս պահանջները, սակայն մտադիր էլ չէ իշխանությունից հեռանալ, քանզի գիտի, թե դրանից հետո ինչ մղձավանջ է լինելու իր և իր թիմի համար։ Այդ պատճառով Հայաստանն ընկել է շատ վատթար վիճակի մեջ, որից ելքը չի երևում»։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Ռուսաստանը և Ուկրաինան փոխանակել են զոհերի մարմիններ
7818:25
Մասիսի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել
9118:12
«Ինտենսիվորեն կրթվեք, որ բանտից ու կալանքից չվախենաք»․ Զարուհի Մուրադյան
8317:06
«Հայաստանի քաղաքացի մահմեդականների թիվը 515 է»․ Թաթուլ Հակոբյան
10317:00
«Կասեցվել է «պանիր «Սուլուգունի»» արտադրատեսակի արտադրությունը». ՍԱՏՄ
8916:48
Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների գործով դատական նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
8616:42
