Երևան`   +23 °C
Այսօր`   Երկուշաբթի, 27 հուլիսի, 2026 թ.

«Բագրավանում հնամենի պատմաճարտապետական գաղտնիքներ են բացահայտվելու». Վահան Թումասյան

67
Այսօր, 01:06
«Բագրավանում հնամենի պատմաճարտապետական գաղտնիքներ են բացահայտվելու». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բագրավանում հնամենի պատմաճարտապետական գաղտնիքներ են բացահայտվելու․․․
Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնը, հնագետ Լևոն մկրտչյանի ղեկավարությամբ սկսում է Բագրավան 3 հնավայրի հնագիտական պեղումները։
Շիրակի աշտարակավոր «դղյակները» առանձին կանգնած, մոնումենտալ և համաչափ կառույցներ են՝ հստակ հատակագծային լուծումներով և ուժեղ կոմպոզիցիայով։ Չափերով համեմատաբար փոքր լինելով (մոտ 25×30 մ), դրանք միաժամանակ ներկայացնում են ամբողջական ճարտարապետական գաղափար․ ուղիղ և կորող պատերի համադրությունը, ճակատային մասերում ընդգծված զանգվածեղ աշտարակները (հավանաբար՝ մուտքային հանգույցով), բեկյալ պարսպագծերը և պատերի կառուցվածքը՝ լայնակի զույգ շարքերով (արտաքին՝ մշակված քար, ներքին՝ լցանյութ), վկայում են հստակ ձևավորված ճարտարապետական ձեռագրի մասին։
Կարևոր է նաև, որ այս երևույթը միայն տեղային չէ․ նմանատիպ կառույցներ հայտնի են նաև Արդահանում, Կողում և Կարսի տարածաշրջանում։
Թեպետ այս կառույցները դեռևս չեն պեղվել և չունենք շերտագրական հստակ տվյալներ, համեմատական մեթոդաբանության, ճարտարապետատեխնիկական վերլուծության և սակավ վերգետնյա նյութի հիման վրա դրանք կարելի է մոտավոր թվագրել մ.թ.ա. VII–IV դարերով՝ կապելով Վանի թագավորության վերջին և վաղ Երվանդական ժամանակաշրջանի հետ»:

Աղբյուրը`   Վահան Թումասյան