Էբոլայի ՀՀ ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր
![]() Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնում է․ «Էբոլայի համաճարակաբանական իրավիճակը աշխարհում. (17.07.2026 թ., ժամը 09:00-ի դրությամբ) -Ուգանդայում վերջին հաստատված հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից։ Երկիրը սկսել է ԱՀԿ-ի կողմից սահմանված 42-օրյա հետհաշվարկը, որի ընթացքում նոր դեպքերի բացակայության դեպքում բռնկումը կհամարվի ավարտված։ Միաժամանակ պահպանվում է ուժեղացված համաճարակաբանական հսկողությունը։ -Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունում շարունակում է արձանագրվել էբոլայի բռնկումը․ գրանցվել է 2073 հաստատված դեպք և 796 մահվան դեպք։ -Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի (ECDC) գնահատմամբ՝ Եվրոպական Միությունում և Եվրոպական տնտեսական գոտում վարակման ռիսկը շարունակում է մնալ շատ ցածր։ -Ներկայումս ԱՀԿ-ի կողմից հաստատված բուժում և լիցենզավորված պատվաստանյութ Բունդիբուգյո շտամով պայմանավորված էբոլայի դեմ դեռևս չկա։ Հայաստանի Հանրապետության համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել որպես ցածր։ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը շարունակում է մշտադիտարկել միջազգային համաճարակաբանական իրավիճակը և համագործակցել միջազգային գործընկերների հետ»։ |

Ադրբեջանցի Նասիմի Մուսաևը երևանյան հիվանդանոցներից մեկում է
17605.10.2026, 18:42
«Նախնական վարկածով՝ վարակումը տեղի է ունեցել լաբորատոր պայմաններում անվտանգության կանոնների խախտման հետևանքով»․ ՀՎԿԱԿ
17105.10.2026, 16:42
«ՀՀ-ում դեղերի գները, տեսականին խնդրահարույց են»․ Ծաղիկ Վարդանյան (տեսանյութ)
13203.10.2026, 12:18
«Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է»․ Անահիտ Ավանեսյան
14202.10.2026, 10:54
«Օրենքը մի բան է սահմանում, գործընթացը ներկայացնող պաշտոնյան՝ մեկ այլ բան»․ Անուշ Պողոսյան (տեսանյութ)
18228.09.2026, 16:48
«Կատաղության դեմ պատվաստումները կյանք փրկող նշանակություն ունեն»․ ԱՆ
18328.09.2026, 12:00
