Կոնգոյում անհայտ հիվանդությունից մահացել է առնվազն 14 մարդ
![]() Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության արևմուտքում անհայտ վիրուսից մահացել է առնվազն 14 մարդ։ Տեղական «Օկապի» ռադիոկայանը հաղորդում է, որ պատգամավոր Ժակ Իլունգան հայտնել է հիվանդության տարածման մասին Կվիլու նահանգում։ 19 օրվա ընթացքում հիվանդությունը հարվածել է Բուլունգու շրջանի մի քանի գյուղերի բնակիչներին։ Իրավիճակը խուճապ է առաջացրել, ընտանիքները զանգվածաբար փախչում են։ Նահանգի առողջապահության նախկին նախարար Բենա Մուտուին հաստատել է բռնկումը և հայտնել 20 մահվան դեպքի մասին։ Ախտանիշներից են գլխացավը, փսխումը, որովայնի և ծնկի ցավը։ Մահը կարող է տեղի ունենալ առաջին ախտանիշներից հետո 24 ժամվա ընթացքում։ Ժակ Իլունգան կոչ է արել իշխանություններին արտակարգ իրավիճակների արձագանքման խմբեր ուղարկել տուժած համայնքներ։ Մասնագետներն արդեն հավաքել են նմուշներ և լաբորատորիայում կենսաբժշկական վերլուծություններ են անցկացնում։ Ավելի վաղ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում հաստատվել էր Էբոլայի բռնկում, և ԱՀԿ-ն հայտնել էր դրա արագ տարածման մասին։ Արդյունքում, հարևան երկրները փակել են իրենց սահմանները Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հետ, մինչդեռ մյուս պետությունները ուժեղացրել են օդանավակայաններում սանիտարահիգիենիկ և համաճարակաբանական մոնիթորինգը։ Հունիսի 20-ին Իսրայելում հայտնաբերվել է Էբոլայով վարակված առաջին կասկածելի հիվանդը։ |

«Ինչո՞ւ դեղատներում չկան այն դեղերը, որ ամենավատ հիվանդությունների դեպքում մարդիկ իրենց կոտորելով ձեռք են բերում»․ Հարություն Հարությունյան
15016.11.2026, 12:24
«Ավաղ, դեռ շարունակվում է յոդով վանդակների, կարագի, քացախով նասկիների կիրառումը». Արմեն Օհանյան (տեսանյութ)
22813.11.2026, 13:12
«Պետք է վստահ լինել, որ բժշկական գործիքներն անցել են պատշաճ ախտահանում և մանրէազերծում»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
24811.11.2026, 00:42
«Փակվում են տուբերկուլոզի կաբինետները»․ Անուշ Պողոսյան (լուսանկար)
25909.11.2026, 23:36
PJ.2.1-ը ներկայում շրջանառվող COVID-19-ի հարուցիչներից է․ ՀՎԿԱԿ
25609.11.2026, 22:42
«Մի վիրավորեք բժշկական հանրույթի ինտելեկտը». Անուշ Պողոսյան
23106.11.2026, 01:06
