«Գործ ունենք ոչ թե լոկալ ռազմական էսկալացիայի հետ, այլ տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի»․ Վարդան Բալյան
![]() Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրադարձությունները զարգանում են շատ արագ, բայց արդեն հիմա կարելի է վստահաբար պնդել, որ գործ ունենք ոչ թե լոկալ ռազմական էսկալացիայի հետ, այլ լայնամասշտաբ տարածաշրջանային պատերազմի: Իրանը հրթիռակոծում է ոչ միայն Իսրայելը, այլև Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Քաթարը, Արաբական Միացյալ Էմիրությունները...Այս պահին հաղորդումներ կան, որ ամերկա-իսրայելական հրթիռային հարվածի թիրախ են դարձել Իսլամական հանրապետության Միլլի Մեջլիսը: Որոշ տեղեկություններով շենքում են գտնվել պատգամավորների մեծ մասը, ովքեր հավաքված են եղել արտակարգ նիստի մասնակցելու նպատակով: Տարբեր տվյալներով, որոնք դեռևս պաշտոնապես չեն հաստատվել, պատգամավորներից շատերը զոհվել են գրոհի արդյունքում: Հաղորդագրություններ էին տարածվել նաև նախագահ Փեզեշքյանի զոհվելու մասին, բայց իրանական կողմը պաշտոնապես հերքել է րդեն՝ հայտարարելով, որ նախագահը ոռջ-առողջ է: Հաստատվում են կարծես տեղեկությունները իրանական բանակի Գլխավոր շտաբի պետ գեներալ Ամիր Խաթամիի զոհվելու մասին, ինչպես նաև դատական իշխանության ղեկավար Ղոլամ-Հոսեյն Էջեիի: Թեհրանում, Իսպահանում, Քարաջում, Ղոմում, Բուշեհրում, Չաբահարում, Քերմանշահում, Թավրիզում, Խորեմաբադում, ցանկը կարելի է շարունակել, ռմբակոծությունների թիրախ են դարձել իրանական անվտանգային ծառայությունների և պետական հաստատութոյւնների շենքերը: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
