Երևան`   +1 °C
Այսօր`   Շաբաթ, 28 փետրվարի, 2026 թ.

«Ինչո՞ւ ամերիկյան հսկայական զինուժի սպառնալիքին դեմ հանդիման Իրանը չի հանձնվում»․ Վարդան Ոսկանյան

68
Երեկ, 22:56
«Ինչո՞ւ ամերիկյան հսկայական զինուժի սպառնալիքին դեմ հանդիման Իրանը չի հանձնվում»․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այս տարվա հունվարի կեսերից ԶԼՄ-ների մակարդակում պարբերաբար քարոզչական գրոհներ են իրականացվում Իրանի դեմ առ այն, թե ուր որ է ԱՄՆ-ը ռազմական հարված կհասցնի այս երկրին։

Հարվածը, սակայն, արդեն գրեթե երկրորդ ամիսն է, տեղի չի ունենում, քանի որ Իրանը դրա հետևանքների գինը թե՛ ԱՄՆ-ի և թե՛ ողջ տարածաշրջանի համար չափազանց շատ է բարձրացրել, ինչի ակնկալիքը, դատելով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Վիթքոֆի այն խոսքերից, որ նախագահ Թրամփը զարմացած է, թե հսկայական ամերիկյան զինուժի սպառնալիքին դեմ հանդիման Իրանը ինչո՞ւ չի հանձնվում, Վաշինգթոնում չի եղել։

Մերձավոր Արևելքի դառը ճշմարտությունն այն է, որ հանձնվելը հավասարազոր է ոչ միայն պատվազրկման, այլ նաև միգուցե դանդաղ, բայց հաստատապես մահվան, իսկ Իրանում այս ճշմարտությունը գիտակցում են արդեն հազարամյակներ շարունակ»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան