«Սա վկայում է Իրանի շուրջ էսկալացիայի վտանգի պրակտիկության մասին». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրաառումը. «Երբ Չինաստանն է իր քաղաքացիներին դիմում Իրանը լքելու հորդորով, նաեւ խորհուրդ է տալիս չպլանավորել ճամփորդություն դեպի Իրան, ապա դա վկայում է Իրանի շուրջ էսկալացիայի վտանգի պրակտիկության մասին: Միաժամանակ, այս հանգամանքը կարծես թե հակասության մեջ է Ժնեւում նախօրեին կայացած բանակցությունից հետո արված հայտարարությունների հետ: Մասնավորապես, հայտարարվեց, թե բանակցությունը կառուցողական էր, կար առաջխաղացում եւ անգամ ասվեց, որ մեկ շաբաթ անց կլինի տեխնիկական խմբերի մակարդակով քննարկում, բացի քաղաքական բանակցությունից: Մյուս կողմից սակայն, ինչպես մի քանի անգամ արտահայտվել եմ գրառումներում, էսկալացիան ամենեւին միշտ չէ, որ կարող է լինել բանակցության փակուղու կամ տապալման հետեւանք: Այն կարող է լինել նաեւ կառավարելի պրոցես, որի «պարամետրերը» մշակվել են հենց բանակցության տողատակով: Կառավարելի էսկալացիա, որը կարող է բավարարել բոլորին, թույլ տալով յուրաքանչյուր կողմի կամ մասնակցի իր համար լուծել հարցեր: Երբեմն կան քաղաքական հանգուցալուծումներ, որոնց իմպլեմենտացիայի հարցում չի գտնվում ավելի լավ գործիք, քան ռազմականը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Մենք հասկացել ենք՝ մենք ենք մեր պրոբլեմի տերը, մենք ենք մեր երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4517:30
«Խոստումներ տալ գիտեն, կատարել՝ ոչ»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
7417:06
«Սումգայիթի ոճրագործությունից 38 տարի անց Ադրբեջանի պետական քաղաքականությունը չի փոխվել»․ Տաթևիկ Հայրապետյան
8316:48
«Ադրբեջանն իր ողջ ռեսուրսն ընդլայնում է՝ հայ ժողովրդին իր բնօրրանից քշելու համար»․ Տիգրան Աբրահամյան
6416:36
«Իսրայելում ԱՄՆ դեսպանը կոչ է արել աշխատակիցներին անհապաղ լքել երկիրը»․ #NYT
13716:25
«Կցանկանայի առաջարկություն անել Աննա Հակոբյանին». Վահե Մովսիսյան (տեսանյութ)
9815:00
