Երևան`   +2 °C
Այսօր`   Ուրբաթ, 27 փետրվարի, 2026 թ.

«Նիկոլը քաղաքականությամբ ապրում է, իսկ մյուսները` զբաղվում»․ Արա Պողոսյան

95
Այսօր, 12:24
«Նիկոլը քաղաքականությամբ ապրում է, իսկ մյուսները` զբաղվում»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նիկոլ Փաշինյանի ու մնացածի մեջ կա մեծ տարբերություն՝ Նիկոլը քաղաքականությամբ ապրում է, իսկ մյուսները՝ զբաղվում։
Քաղաքականությամբ ապրել, նշանակում է ընտանեկան ու մյուս բոլոր հարաբերությունները պայմանավորել քաղաքական շահով, և ո՛չ հակառակը։
Քաղաքականությունը կյանք է, որը ո՛չ թե սկսվում է առավոտյան ժամը 9:00-ին ու ավարտվում երեկոյան 18:00-ին, այլ սկսվում է մի օր, ու ավարտվում այն ժամանակ, երբ քաղաքական ակտորը սպառվում է՝ բարոյապես, ֆիզիկապես և այլն։
Քաղաքականությունը հաշվարկներ է, ինչպես և հասարակության վրա սենտիմենտներ վաճառելը։ Կարևորը դրանից բխող շահն է, իսկ մնացածը ժամանակավոր»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան