Երևան`   +12 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ.

«Արմքոմեդի»-ի Նարեկի մայրը զանգել, սպառնում է ոստիկանությամբ»․ Աղվան Արշակյան

58
Այսօր, 15:48
«Արմքոմեդի»-ի Նարեկի մայրը զանգել, սպառնում է ոստիկանությամբ»․ Աղվան Արշակյան

«Սրբազան պայքարի» աջակից Աղվան Արշակյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է էկրանապատճեն՝ կից գրելով․ «Սա տիկին Յանան է՝ «Արմքոմեդի»-ի Նարեկի մայրը, նա ինձ քիչ առաջ զանգել և սպառնում էր ոստիկանությամբ։ Փաստորեն ի՞նչ է ստացվում․ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին բռնեցին, «Արմքոմեդին» կաչենց տղաներին բռնել տվողին, հերոսացրեց, հիմա էլ անցել են ինձ, ոստիկանությամբ են սպառնում։ Ընկերներ ջան, չեմ բացառում և գրեթե համոզված եմ, որ «Արմքոմեդին» այլևս աշխատում է իշխանության համար, և մարդկանց սպառնում են ոստիկանությամբ, այսքանը։

Աղբյուրը`   Սղվան Արշակյան