Վեհափառի եղբոր և եղբորորդու գործով դատական նիստը հետաձգվեց․ հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 23-ին
![]() Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության քրեական դատարանում Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի գործով դատական նիստի ընթացքում ներկայացվել են տեսանյութեր, որոնք դրված են գործի հիմքում։ Գևորգ և Համբարձում Ներսիսյանների պաշտպան, փաստաբան Էմին Խաչատրյանը հայտնել է, որ Գևորգ Ներսիսյանի բժշկական փաստաթղթերը ներկայացվել են դատարանին և լրացուցիչ հետազոտության անհրաժեշտություն կա։ Փաստաբանը դատարանից հավելյալ ժամանակ է խնդրել իր պաշտպանյալների հարցաքննություններին պատրաստվելու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 23-ին 16:00-ին: Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել էին Վաղարշապատում՝ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, թե իբր փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։ Նրանց նկատմամբ կիրառվել է կալանք, այնուհետև փոխվել է խափանման միջոցը՝ կիրառվել է տնային կալանք։ |

Խուլիո Իգլեսիասը դատական հայց է ներկայացրել Իսպանիայի փոխվարչապետի հայտարարությունների կապակցությամբ
10500:33
«Այս տեմպերով դպրոցների հիմնանորոգումը կարող է տևել 179 տարի»․ Պեդրո Զարոկյան
6800:12
«Պատրաստ ենք հնարավորինս շուտ համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ». Իրանի ԱԳՆ
10600:09
«Որքան էլ չհետաքրքրվեք քաղաքականությամբ, քաղաքականությունը ձեզ հետ վարվելու է՝ ոնց ուզի». Գեղամ Օհանյան
92Երեկ, 23:54
Ադրբեջանը պատրաստվում է խստացնել սոցցանցերի վերահսկողությունը
113Երեկ, 23:51
«Հայաստանում կոռուպցիան աճում է․ ժողովրդին թալանում են օրը ցերեկով»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
73Երեկ, 23:42
