«Հեզբոլլահ»-ը չի միջամտի, եթե ԱՄՆ-ն «սահմանափակ» հարվածներ հասցնի Իրանին
763
Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ., 20:24
![]() Լիբանանի «Հեզբոլլահ»-ի առաջնորդը AFP-ին ասել է, որ շարժումը չի միջամտի, եթե ԱՄՆ-ն «սահմանափակ» հարվածներ հասցնի Իրանին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դեմ ցանկացած ուղղակի հարձակում կդիտարկվի՝ որպես «կարմիր գիծ»։ Շարժման ներկայացուցիչը չի հստակեցրել, թե կոնկրետ ինչ միջոցներ կարելի է ակնկալել ի պատասխան Խամենեիի վրա հարձակման։ Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով լիբանանյան բարձրաստիճան պաշտոնյաներին, հայտնել էր, որ Թել Ավիվը զգուշացրել է Բեյրութին, որ եթե «Հեզբոլլահ»-ը մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմին, Իսրայելը հարված կհասցնի Լիբանանին՝ թիրախավորելով քաղաքացիական ենթակառուցվածքները, այդ թվում՝ օդանավակայանը»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
