Խուլիո Իգլեսիասը դատական հայց է ներկայացրել Իսպանիայի փոխվարչապետի հայտարարությունների կապակցությամբ
![]() Երգիչ Խուլիո Իգլեսիասը պահանջել է, որ Իսպանիայի փոխվարչապետ Յոլանդա Դիասը հետ վերցնի իր մեկնաբանությունները՝ կապված երգչի երկու նախկին աշխատակցուհիների այն մեղադրանքների հետ, թե իբր երգիչն իրենց ենթարկել է սեռական բռնության։ Այս մասին հաղորդել է El Mundo թերթը։ Ըստ թերթի՝ արտիստը նաև պահանջում է վնասի փոխհատուցում։ Նրա փաստաբանը միջնորդություն է ներկայացրել Մադրիդի դատարան՝ ներկայացնելով իր պահանջները։ Հակառակ դեպքում Իգլեսիասի պաշտպանությունը պատրաստ է քրեական գործ հարուցել։ Երգիչը հղում է կատարում Դիասի հունվարի 13-ին սոցիալական ցանցերում արված գրառմանը, ինչպես նաև տեղական հեռուստատեսությանը հաջորդած հարցազրույցին։ Մասնավորապես, փոխվարչապետը, իբր, նկարագրել է «ստրկության իրավիճակը», որին ենթարկվել են Իգլեսիասի նախկին աշխատակիցները։ Ինչպես հունվարին հաղորդել էր elDiario.es-ը, երկու կին պնդում էին, որ երգիչը սեռական ոտնձգությունների և հարձակման է ենթարկել իրենց իր առանձնատներում աշխատելիս։ Միջադեպերը, իբր, տեղի են ունեցել 2021 թվականին երգչի՝ Դոմինիկյան Հանրապետությունում և Բահամյան կղզիներում գտնվող տներում։ Մի կինը տնային տնտեսուհի էր, մյուսը՝ ֆիզիկական թերապևտ։ Երգիչը մեղադրանքները որակել է կեղծ։ |

«Հենց ԱՄՆ-ի նախագահը կարողացավ կոտրել ԱՄՆ-ի անհաղթ լինելու կարծրատիպը»․ Կարեն Հովհաննիսյան
13100:42
«Փաշինյանը տեսնում է, որ ձեռից գնում է». Հրանտ Բագրատյան (տեսանյութ)
12100:24
«ՆԶՊ առարկան հանվելու է դպրոցական ծրագրից․ վերջ, Հայաստանը «հասել է» հավերժական խաղաղության»․ Ոսկան Սարգսյան
126Երեկ, 23:54
Թրամփը համաձայնել է, որ հանրապետականները պարտվել են միջանկյալ ընտրություններում Իրանի հետ պատերազմի պատճառով
171Երեկ, 23:07
«Այս պրոցեսը բոլորովին չի փոխում իշխանությունների նկատմամբ իմ վերաբերմունքը». Մգեր Արմենիա (տեսանյութ)
163Երեկ, 22:54
ՀՀ կենտրոնական բանկը՝ ֆինանսական զեղծարարությունների նոր սխեմայի վերաբերյալ
116Երեկ, 22:36
