Երևան`   +1 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.

«Այս տեմպերով դպրոցների հիմնանորոգումը կարող է տևել 179 տարի»․ Պեդրո Զարոկյան

47
Այսօր, 00:12
«Այս տեմպերով դպրոցների հիմնանորոգումը կարող է տևել 179 տարի»․ Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2012 թվականին ճապոնական մասնագետների կողմից Հայաստանի համար իրականացված սեյսմիկ վերլուծության մեջ մանրամասն ներկայացված են երկրում կատարված սեյսմիկ ամրացման աշխատանքները։ Զեկույցում նշվում է, որ շենքերի սեյսմիկ ամրացման արժեքը շուրջ 80%-ով ավելի ցածր է, քան նույն շենքերի քանդումն ու նորի կառուցումը։
Մինչդեռ ներկայիս կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում, առանց սեյսմիկ ամրացման համար համապատասխան և համեմատական գնանշումներ ստանալու ու գնահատելու, բազմաթիվ դպրոցներ քանդվում են՝ նոր շենքեր կառուցելու նպատակով։ Այս մոտեցումը մի քանի անգամ ավելացնում է ծախսերը և հանգեցնում է 3-4 տարվա ժամանակի կորստի։
Մինչ մեր դպրոցների զգալի մասը շարունակում է գտնվել ծանր և անմխիթար վիճակում՝ առանց ուշադրության և միջամտության, ծրագրի շրջանակում առայժմ լուծում է ստացել երկրի դպրոցների ընդամենը մոտ 4.5%-ը։ Այս տեմպերի պահպանման դեպքում երկրի բոլոր դպրոցների հիմնանորոգումն ու բարելավումը կարող է տևել շուրջ 179 տարի, ինչը փաստում է գործընթացի անբավարար արագությունն ու համակարգային վերանայման անհրաժեշտությունը»։

Աղբյուրը`   Պեդրո Զարոկյան