Թուրքիան կգնի Eurofighter Typhoon կործանիչներ
![]() Թուրքիան 2025 թվականի հոկտեմբերին Մեծ Բրիտանիայի հետ ստորագրել է 8 միլիարդ ֆունտ սթերլինգի (10.7 միլիարդ դոլար) արժողությամբ պայմանագիր՝ 20 նոր Eurofighter Typhoon կործանիչներ գնելու համար։ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պայմանագիրը որակել է՝ որպես «լավ մոդել ՆԱՏՕ-ի բոլոր դաշնակիցների համար»։ Ըստ թուրքական Milliyet թերթի՝ Թուրքիան նաև համաձայնության է եկել Կատարից և Օմանից դուրսգրված 12-ական կործանիչ գնելու հարցում։ Կատարի կործանիչները Tranche 3A տարբերակն են, որոնք հագեցած են AESA ռադարով և Meteor հրթիռներ արձակելու հնարավորությամբ։ Օմանի ինքնաթիռները Մեծ Բրիտանիայում արդիականացման կենթարկվեն մինչև 2028 թվականից սկսած Թուրքիա մատակարարվելը։ Նախատեսվում է Կատարից ևս տասներկու կործանիչ գնել, ինչը մեկ տարվա ընթացքում ընդհանուր թիվը կհասցնի 24 Eurofighter Typhoon-ի։ Մեծ Բրիտանիայից պատվիրված Tranche 4 ինքնաթիռները նույնպես նախատեսվում է ստանալ 2028 թվականից սկսած։ Eurofighter Typhoon-ի մեկ էսկադրիլիան բաղկացած է 12-16 ինքնաթիռից։ Սկզբում Թուրքիան կստանա 24 ինքնաթիռ, իսկ նավատորմը, կանխատեսումների համաձայն, կհասնի 56-ի երեք-չորս տարվա ընթացքում։ Մեծ Բրիտանիայում՝ Քոնինգսբիում, կանցկացվեն օդաչուների և օժանդակ անձնակազմի վարժանքներ, հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Զեքի Աքթյուրքը։ «Փետրվարի 24-ից 27-ը Մեծ Բրիտանիայի Քոնինգսբի քաղաքում տեղի կունենա աշխատանքային այց՝ թռիչքային և ցամաքային անձնակազմի նախնական վարժանքների համար»,- նշել է նա։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
