«Հայաստանում կոռուպցիան աճում է․ ժողովրդին թալանում են օրը ցերեկով»․ Էդմոն Մարուքյան
![]() «Հայաստանում կոռուպցիան նվազելու փոխարեն աճում է, դրա մասին են վկայում Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները»,- այս մասին իր յութուբյան ալիքում հրապարակված տեսանյութում ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։ «Երեկ հրապարակվել է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալման ինդեքսը, և մենք ետ ենք գլորվում, այսինքն՝ արձանագրում ենք ետընթաց, կոռուպցիան նվազելու փոխարեն աճում է, բայց մենք տեսնում ենք ինչ ելույթներ են ունենում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ դեմոկրատիայի բաստիոնի ներկայացուցիչները․․․ Կառավարությունն արտոնություններ է տվել մի շարք ընկերությունների, որոնք հետո պարզվել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը փող են տվել․ օֆիցիալ կա այդ ինֆորմացիան, սա կոռուպցիա՞ է, թե՞ կոռուպցիա չէ։ Ես ձեզ վստահեցնում եմ, սա կոռուպցիա է, սա հստակ կոռուպցիա է, սա քաղաքական կոռուպցիա է․․․ Հազար ու մի հույս ենք դրել, որ էս երկիրը փոխվի․․․, մեկ էլ գալիս են փորձագետներն ու ասում են՝ ժողովո՛ւրդ ջան, թալանում են ձեզ, թալանում են օրը ցերեկով։ Եվ ամբողջ մամուլում ժողովրդին թալանելու մասին տեսանյութեր են»,- ընդգծել է Մարուքյանը։ |

Թուրքիան կգնի Eurofighter Typhoon կործանիչներ
1523:54
B1/B2 տեսակի վիզայով կարող եք ճամփորդել միայն բիզնեսի և զբոսաշրջության նպատակով. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
3823:42
«Այ էս եք դուք, «Քաղաքացիական պայմանագիր»». Դավիթ Ղահրամանյան (լուսանկար)
5223:06
Նիկոլ Փաշինյանի ու նրա կնոջ մասին մասնավոր նամակագրության էկրանապատճենը՝ կալանքի պատճառ
4823:00
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի հետախուզական ինքնաթիռը պտտվում է Իրանի սահմանների մոտ
7922:40
Բեռնում կհիմնվի ՀՀ ռեզիդենտ դեսպանություն
5422:12
