Երևան`   +4 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ.

«Նիկոլական դեղին անգրագետ մամուլով ժողովրդին սարքում են իրական «զոմբի»». Արշակ Զաքարյան

44
Այսօր, 20:36
«Նիկոլական դեղին անգրագետ մամուլով ժողովրդին սարքում են իրական «զոմբի»». Արշակ Զաքարյան

Կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ու սենց «հետաքրքիր պատմություններով» ապրում ենք։ Բա, հայե′ր ջան, նայե′ք՝ «ինչ հետաքրքիր ա»: Ու սենց նիկոլական դեղին անգրագետ մամուլով ժողովրդին սարքում են իրական «զոմբի» ով կարող է իրոք հետաքրքրության համար մտնել ու նայել, թե ոնց է «Արմենն սպանում Ռուբենին»։ Էն, որ Ռուբենը որդի է, ամուսին է, հայր է, եղբայր է, էդ՝ հեչ, արդեն մարդկայինն ու բարոյականը հանվել է շատերի միջից։ Մարդիկ հենց տենց են չարանում՝ սկզբից հետաքրքիր է, հետո՝ հաճելի, հետո արդեն՝ ընդունելի։ Հետո ասում ենք՝ «Աստված ջան, ո՞ր մեղքիս համար»: Նույն հաջողությամբ կարող էս ասել «Գուգո ջան, ո՞ր մեղքիս համար», քանի որ Աստված բառը նույնիսկ արտասանելիս դու ներքուստ չես հավատում Նրա գոյությանը։ Նայում եմ, շատերը ուրիշի դժբախտուլյամբ ավելի շատ են ուրախանում, քան իրենց սեփական հաջողությամբ կուրախանային։ Իրենք չեն հասկանում, որ երբեք էդ հաջողությունը չեն ունենում, ոչ թե՝ որ չի ստացվում, այլ՝ քանի որ իրենք ավելի շատ ուրիշի դժբախտությունն են հենց տենչում։ Էդ նույն էներգիան ծախսեին հաջողության հասնելու վրա, հաստատ մի բանի կհասնեին։ «Հըլը նայի՝ էն Վալոդի տղեն ինչ ավտո ա քշում՝ ը՛հ, թաղվես դրա մեջ, տենամ, ուրախանամ» Հա-հա, մի զարմացեք օդից օրինակ չեմ բերում, մեկնաբանությունները կարդացեք՝ մանավանդ տարիքն առածների, կհամոզվեք, որ ես մեղմ օրինակ բերեցի։ Աստվա′ծ, ներիր նրանց, որովհետև չգիտեն՝ ինչ են անում, բայց չներես նրանց, ով էս մարդկանց գիտակցաբար է դժոխք ուղարկում»։

Աղբյուրը`   Արշակ Զաքարյան