Երևան`   +7 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ.

Արշակ Սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան․ նախաքննության ավարտ է հայտարարվել

51
Այսօր, 18:42
Արշակ Սրբազանի գործը շուտով կուղարկվի դատարան․ նախաքննության ավարտ է հայտարարվել

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պաշտպանության կողմն արդեն ծանուցվել է նախաքննության ավարտ հայտարարման մասին, քիչ անց նախաքննության ավարտի մասին ՔԿՀ-ում կծանուցվի նաև Սրբազանը։

Հիշեցնենք՝ Արշակ Սրբազանը,ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ ԱԱԾ-ի կողմից՝ ՔԿ շենքից դուրս գալիս։ ՔԿ-ն պաշտոնապես հաղորդել է, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):

Դեկտեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ՝ Արշակ Սրբազանը կալանավորվել է։