Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 24 փետրվարի, 2026 թ.

«Պատմական հարցը, որ լուծվեց». Նիկոլ Փաշինյան

59
Այսօր, 17:30
«Պատմական հարցը, որ լուծվեց». Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան եթերում անդրադարձել է «կենսական և պատմական նշանակության» խնդիրներին՝ տեսանյութը վերնագրելով «Պատմական հարցը, որ լուծվեց»: Նա նշել է. «Երբ մի պրոբլեմը լուծում ես, դրանով պրոբլեմների թիվը չի նվազում, այլ ավելանում է:

Մենք ունենք կենսական և պատմական նշանակության խնդիրներ: Այսօրվա Հայաստանում մենք լուծել ենք մի պատմական խնդիր, որի մասին խոսել եմ դեռևս 2018-ին: Այդ խնդիրն այն է, որ մենք պետք է կարողանանք հաղթահարել պատմությունից մեզ ծանոթ ցիկլը, երբ Հայաստանը աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով, երբեմն իրենից չկախված հանգամանքների բերումով, ստանում է անկախություն, հայ ժողովուրդը՝ պետականություն, հետո էլի աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով, պետականությունը և անկախությունը կորցնում է: 2018 թվականին ես ձևակերպել եմ այս խնդիրը, որ մենք պետք է կարողանանք հաղթահարել և դուրս գալ այդ պատմական ցիկլից և մտնել մի ցիկլի մեջ, որտեղ մեր պետություն ունենալը կախված է բացառապես մեզնից և մեր կայացրած որոշումից: 2020-2025 թվականներին մենք այս խնդիրը լուծեցինք: Մենք ոչ միայն հաղթահարեցինք պատմական այդ ցիկլի բերումով առաջացած սպառնալիքները, այլև մտանք մի պատմական փուլի մեջ, երբ պետություն, ինքնիշխանություն, անկախություն, զարգացում, ազատություն, բարեկեցություն ունենալը կախված է բացառապես մեր կայացրած որոշումներից: Սա ձեռքբերում է, որը պատմական է, և ՀՀ քաղաքացիները պետք է տեր կանգնեն այս պատմական ձեռքբերմանը»:

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան