«Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են»․ Գառնիկ Դանիելյան
![]() «Ասում էին՝ 10 հազար դրամով թոշակները բարձրացնենք՝ թոշակառուն ի՞նչ է անելու, որտե՞ղ է դա ծախսելու․․․Թանկացումներ են եղել, բայց կենսաթոշակները բարձրացնելու ճանապարհով չգնացին, հետո տեսան, որ բուռն արձագանք կա, հատկապես պարգևատրումների ֆոնին համատարած դժգոհություն կա, նախընտրական այս շրջանում փորձում են մոլորության մեջ գցել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով ապրիլի 1-ից կենսաթոշակների՝ 10 հազար դրամով ավելացման մասին հայտարարությանը։ «Սա ամբողջությամբ տեղավորվում է նախընտրական տրամաբանության մեջ։ Թոշակների բարձրացումը մեր հայրենակիցների քթից հանելու են՝ կոմունալ վարձերը կթանկացնեն, գույքահարկը էլի կթանկացնեն, առաջին անհրաժեշտության ապրանքները թանկանում են․․․ Իրենք ունեն անհանգստություններ՝ կապված մեր հայենակիցների դժգոհությունների հետ, փորձում են մեղմել, բայց դա խնդրին գլոբալ լուծում չի տալու»,- ընդգծեց Դանիելյանը։ |

«Այնքա՜ն բան գիտեք Նիկոլի ու նիկոլականների մասին, սակայն լռում եք»․ Ոսկան Սարգսյան
7303:06
«Չկա ավելի զազրելի բան, քան ուրիշի քթի սրբիչ դարձած քաղաքական գործիչը»․ Արամայիս Աղաբեկյան
6802:06
«Իրանը ժամանակ է շահում միջուկային պատրաստության, իսկ ԱՄՆ-ն՝ անսխալ հարվածի պատրաստվելու համար»․ Արտակ Զաքարյան
8101:06
«Ամեն ինչի գնալու է վերընտրվելու և ՀՀ-ի մղձավանջն իր ցանկալի ավարտին հասցնելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
6100:48
«ՀՀ-ն լռում է, երբ պետք է խոսել ու գործել, և խոսում է, երբ պետք է լռել»․ Տիգրան Խզմալյան
81Երեկ, 23:24
ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»
83Երեկ, 22:18
