Երևան`   +5 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.

«Հայաստանի հսկայական ջրային ռեսուրսների պայմաններում սա անթույլատրելի է». Վահան Ավագյան

56
Այսօր, 20:36
«Հայաստանի հսկայական ջրային ռեսուրսների պայմաններում սա անթույլատրելի է». Վահան Ավագյան

Երևանի ավագանու «Հանրային ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը գրել է. ««Վեոլիա ջուր» ընկերության հայտարարությունը անընդունելի է։
Տարիներ շարունակ կան կոյուղաջրերի, հեղեղաջրերի, քանդված ու անսարք կոյուղատարերի հետ կապված մշտական խնդիրներ, որոնք ընկերությունը չի լուծում։
Երևանի քաղաքապետարանը չի կարողանում պարտադրել, որ դրանք վերացվեն, իսկ հիմա «Վեոլիա ջուր»-ը դեռ փորձում է նաև նվազեցնել ջրամատակարարման ժամերը՝ 24 ժամից հասցնելով 17 ժամի։
Հայաստանի հսկայական ջրային ռեսուրսների պայմաններում սա պարզապես անթույլատրելի է։
Պետք է սկսել «Վեոլիա ջուր» ընկերության պետականացման գործընթացը՝ սկսելով Երևանից»:

Աղբյուրը`   Վահան Ավագյան