Երևան`   +6 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.

«Կարապետյանին թույլատրվո՞ւմ է տեսաուղերձով հանդես գալ. մինչ օրս դատախազությունը չի պատասխանել»․ Արամ Վարդևանյան

52
Այսօր, 20:24
«Կարապետյանին թույլատրվո՞ւմ է տեսաուղերձով հանդես գալ. մինչ օրս դատախազությունը չի պատասխանել»․ Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարգելի՛ գործընկերներ, եթե Ձեզ փոխանցեն Պրոբացիայի ծառայության կիսատ «գրություն», պարզապես անտեսեք այն: Նման հարցերի ու իրավական հետևանքների գնահատող մարմինը քննչական և դատախազության պաշտոնատար անձինք են:

Ի դեպ հարցադրումը հետևյալն է. թույլատրվո՞ւմ է Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ, թե՞ ոչ: Պատասխանը ենթադրում է այո, կամ ոչ: Այս պարզ ու պրիմիտիվ հարցին մինչ օրս չի պատասխանել Դատախազությունը, իսկ Քննչական մարմինը, նոր դիմումին ի պատասխան, կրկին մերժել է, պատճառաբանելով, որ չի կարող պատասխանել այդ հարցին:
Կրկին առաջարկում և պահանջում եմ. 1) դադարեցնել Սամվել Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը, կամ 2) Վերացնել ապօրինի խափանման միջոցը, և/կամ 3) Դատախազությանը և Քննչական մարմնին «հորդորել» տալ հստակ պատասխան, այս պարզ հարցին: Ի դեպ էթիկական նկատառումներից ելնելով ինքս չեմ հրապարաkել գրագրության ու պատասխանների տվյալները»

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան