«ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումն իմաստ ունի միայն գործարքի վերջին փուլում». Պեսկով
![]() ՌԴ-ի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը եռակողմ ձևաչափով տրամաբանական է վերջնական փուլում՝ գործարքը վերջնական տեսքի բերելու համար։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին Մոսկվա գալու հրավերը մնում է արդիական, քանի որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը «միշտ պահում է իր խոսքը»։ Միաժամանակ նա ընդգծել է, որ Պուտինի և Զելենսկու հանդիպման հեռանկարը դեռ հարցականի տակ է, քանի դեռ Կիևը պահպանում է իր ներկայիս բանակցային դիրքերը։ «Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի և Զելենսկու միջև հանդիպումների կազմակերպման հեռանկարներին, եկեք սահմանափակվենք՝ հիշելով վերջին շաբաթվա նրա հայտարարությունը… Եվ եկեք ինքներս մեզ հարց տանք՝ իմաստ կա՞ ամենաբարձր մակարդակով հանդիպելը, եթե Կիևը դեռևս պահպանում է այս դիրքորոշումը: Ինչպե՞ս են նրանք դա նույնիսկ պատկերցնում»,- հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։ Նա նաև «բոլորովին խելագար» և «անմիտ» է որակել Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու՝ եվրոպական ծրագրերը։ Կրեմլի խոսնակն ասել է, որ «տարօրինակ կլիներ, եթե Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հաստատեին նման մտադրությունները»։ Նրա խոսքով՝ Ռուսաստանի տվյալները «անհիմն չեն», և Մոսկվան ակնկալում է, որ դրա հրապարակումը «խոչընդոտ կդառնա այդ ծրագրերի իրականացման համար»։ |

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
11007:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13604:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
157Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
160Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
149Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
224Երեկ, 22:49
