«Ռուբինյանը Վեհափառին Կտրիճ է ասում, իրեն էլ շատերը «Քըլըչ» մականունով են դիմում, բայց ես ինձ դա թույլ չեմ տա»․ Տեր Վրթանես
![]() «Պետական պաշտոնյաներն իրենց բանուգործը թողած՝ զբաղվում են նրանով, ինչով իրենք չպետք է զբազվեին, դա վկայում է պետական համակարգի ոչ նորմալ գործելու մասին․ առողջապահության նախարարը բժիշկ չէ, պաշտպանության նախարարը զինվորական չէ․․․»,- այս մասին «24Նյուզ»-ի հետ զրույցում նշեց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը։ «Եվ տեսնում ենք՝ ԱԺ փոխխոսնակը իր ծնողի տարիքի Վեհափառ Հայրապետին կարող է ավազանի անունով դիմել և անհարգալից վերաբերմունք արտահայտել եկեղեցականների նկատմամբ՝ ասելով, թե նրանք օլիգարխների են ենթարկվում, КГБ-ի գործակալներ են․․․, բայց իրենց ասածներն իրենց արածներին չեն համապատասխանում, թող իրենք զբաղվեն իրենց պարտականություններով, երկրի անվտանգությամբ ու տնտեսությամբ, իրենց խոստումների կատարմամբ․․․ Ռուբեն Ռուբինյանը Վեհափառին «Կտրիճ» է ասում, իրեն էլ շատերը Քըլըչ մականունով են դիմում, բայց ես ինձ իրավունք չեմ վերապահի իրեն այդպես դիմել․․․ Մենք խտրական վերաբերմունք չունենք, բայց մեր նկատմամբ մեր հայրենիքում խտրական վերաբերմունք կա»,- ընդգծեց Տեր Վրթանեսը։ |

Հռոմի պապը կոչ է արել Իսրայելի նախագահին դադարեցնել հակամարտությունը
4516:29
«Փաշինյանի արկածախնդրությունը կարող է շատ ծանր նստել մեր պետության վրա»․ Դերենիկ Մալխասյան
8514:48
«Իրանը կործանարար հարվածներ կհասցնի տարածաշրջանում ԱՄՆ-ի օբյեկտներին»․ Զոլֆաղարի
11114:17
«Արցախը ոչնչացվել է Փաշինյանի որոշման պատճառով»․ Լևոն Զուրաբյան
7313:48
«Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա ցույց տվեց, որ Ռուսաստանի համբերությունը սպառվում է»․ Սուսլով (տեսանյութ)
11813:12
«Եթե պատերազմից հետո տրամադրված էիր Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, ինչո՞ւ մեծ գումարներ ուղարկեցիր Արցախ»․ Էրիկ Բեգլարյան
7313:06
