Տոկիոյում անցկացվել է թռչող մեքենայի առաջին փորձնական թռիչքը
![]() Տոկիոյում տեղի է ունեցել Ճապոնական SkyDrive Inc. ստարտափի կողմից մշակված թռչող ավտոմեքենայի առաջին փորձնական թռիչքը, հայտնում է մշակող ընկերությանը։ Ցուցադրական թռիչքի ընթացքում մեքենան հաղթահարել է մոտավորապես 150 մետր հեռավորություն Տոկիոյի ծոցի օդային տարածքում՝ մնալով օդում 3,5 րոպե։ SD-05 թռչող ավտոմեքենան հագեցած է մարտկոցներով և 12 ռոտորային շարժիչներով՝ թիակներով, որոնք նման են քվադրոկոպտերների պտուտակներին։ Այն նախատեսված է երեք մարդու համար և կարող է հաղթահարել 15-ից մինչև 40 կիլոմետր հեռավորություն։ Իր չափերի շնորհիվ SD-05-ը կարող է վայրէջք կատարել այնպիսի վայրերում, որտեղ դա չի կարող անել ուղղաթիռը։ SkyDive-ի գլխավոր տնօրեն Տոմոհիրո Ֆուկուձավայի խոսքով՝ թռիչքի արժեքն ապագայում կարող է մոտավորապես երկու անգամ բարձր լինել տաքսիի համեմատ, իսկ ճանապարհի ժամանակը՝ չորսից հինգ անգամ կարճ: |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
