Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ.

«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան

48
Երեկ, 22:48
«Ընտրություն չկա, թոշակի փող չկա․ երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է»․ Գոհար Մելոյան

Փաստաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ընտրությունները Հայաստանում ամենաարդյունավետ սոցիալական ծրագիրն են դարձել։
Հիշո՞ւմ եք, երբ Նիկոլ Փաշինյան-ը 12 շաբաթ առաջ անկեղծորեն զարմանում էր՝ «բա թոշակառուն ի՞նչ ա անելու էդ լրացուցիչ 10-20 հազար դրամը»։
Բայց ընտրություններից առաջ գտնում են կորցրած «կախարդական փայտիկը»։
Այսինքն՝ երբ ընտրություն չկա, թոշակի փող չկա,
երբ ընտրություն կա, թոշակի փողը հայտնվում է։
Տնտեսագիտության նոր ճյուղ՝
«Նախընտրական իշխանական մաթեմատիկա»․
10,000 դրամ × քվեաթերթիկ = «սոցիալական արդարություն»։
Իսկ իրականում թոշակառուն այդ գումարով դեղ է գնում, կոմունալ վճարներ է կատարում, հացի խնդիր է լուծում։
Մոտալուտ ընտրությունը միշտ թարմացնում է իշխանության հիշողությունը, դարձնում է ավելի բարյացկամ և մարդակենտրոն։ Բայց մեր քաղաքացիներն արդեն 2 անգամ փորձարկել են այս իշխանության խոստման իսկությունը, իսկ բանաձևը շատ պարզ է՝ իրենք միշտ անում են խոստացածի հակառակը։
Հիմա հարց գիտուններին․ եթե կարող էիք՝ ինչու՞ մինչև հիմա չէիք բարձրացնում թոշակը, եթե չէիք կարող՝ ինչպե՞ս եք բարձրացնում, ու, ընդհանրապես, 2026- ի բյուջեով, եթե նախատեսված չէր, ինչպե՞ս նախատեսվեց։
Կարո՞ղ է թոշակի բարձրացման նախընտրական փիարի բեռը ԿՐԿԻՆ մնա «հերոս հարկատուի» փխրուն ուսերին»։

Աղբյուրը`   Գոհար Մելոյան