Երևան`   +3 °C
Այսօր`   Հինգշաբթի, 26 փետրվարի, 2026 թ.

«Իմ ու չաշխատած մարդու թոշակի տարբերությունը պիտի 10000 դրամ լինի՞»․ Սիլվա Ադամյան

54
Այսօր, 01:06
«Իմ ու չաշխատած մարդու թոշակի տարբերությունը պիտի 10000 դրամ լինի՞»․ Սիլվա Ադամյան

Բնապահպան Սիլվա Ադամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ես ուղղակի ապշած եմ, սա ինչ մոտեցում է, երկրի համար չաշխատած մարդկանց թոշակն ավելացնում եք տասը հազարով, մոտեցնում 40 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մարդկանց թոշակին, հետո էլ հայտարարում՝ բա, թե նվազագույնն ենք 10 000 ավելացնում: Ձեր ամբողջ կյանքը երկիր կառուցելու վրա դրած Քաղաքացինե՛ր, sorry, ձեր թոշակը քիչ ենք ավելացնելու: Ինչո՞ւ, ո՞ր լոգիկայով: 40 տարվա աշխատանքային ստաժ ունեմ, որից 20-ն աշխատել եմ հույժ գաղտնի և վտանգավոր լաբորատորիայում, իմ ու չաշխատած մարդու թոշակի տարբերությունը պիտի 10 000 դրամ լինի: Աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա: Դուք մեզ ապուշի տե՞ղ էք դրել: Կարծում եք՝ չե՞նք հասկանո՞ւմ՝ ինչո՞ւ եք այս ամենը անում»:

Աղբյուրը`   Սիլվա Ադամյան