«Ում կենսաթոշակն ինչ չափով կբարձրանա»․ Արսեն Թորոսյանը մանրամասնում է
![]() ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էթերում անդրադառնալով ապրիլի 1-ից կենսաթոշակների բարձրացմանը, մասնավորապես ասել է․ «Բոլոր կենաթոշակները, որոնք հաշվարկվում են 24 հազար դրամը ներառյալ, այսուհետ հաշվարկվելու են 34 000 դրամ ներառյալ, հետևաբար բոլորի կենսաթոշակները, որոնք հաշվարկվում են այդ հիմքով՝ կբարձրանան 10 000 դրամով։ Նաև բարձրանալու է նվազագույն կենսաթոշակը, որն այս պահին 36 000 դրամ է, այն դառնալու է 46 000 դրամ, դա նշանակում է, որ բարձրանալու է նաև ծերության նպաստը։ Բարձրանալու են նաև հաշմանդամության նպաստները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ խմբի համար, ինչպես նաև միջին, ծանր և խորը ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց համար՝ համապատասխանաբար 10 000 դրամով։ Բարձրանալու են նաև զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակները․ այստեղ միջին բարձրացումը կլինի մոտավորապես 8000-8500 դրամի շրջանակնելում։ Բարձրանալու են նաև մեր քաղաքացիներին վճարվող մյուս կենսաթոշակները, որոնք թվով ավելի փոքր են՝ կերակրողին կորցնելու կենսաթոշակ և այլն։ Ըստ էության ապրիլի 1-ից բոլորը ստանալու են այս տարբերակով՝ չհաշված հետվճարը»։ Աղբյուրը` Արսեն Թորոսյան |

Խուլիո Իգլեսիասը դատական հայց է ներկայացրել Իսպանիայի փոխվարչապետի հայտարարությունների կապակցությամբ
10500:33
«Այս տեմպերով դպրոցների հիմնանորոգումը կարող է տևել 179 տարի»․ Պեդրո Զարոկյան
6800:12
«Պատրաստ ենք հնարավորինս շուտ համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ». Իրանի ԱԳՆ
10600:09
«Որքան էլ չհետաքրքրվեք քաղաքականությամբ, քաղաքականությունը ձեզ հետ վարվելու է՝ ոնց ուզի». Գեղամ Օհանյան
92Երեկ, 23:54
Ադրբեջանը պատրաստվում է խստացնել սոցցանցերի վերահսկողությունը
113Երեկ, 23:51
«Հայաստանում կոռուպցիան աճում է․ ժողովրդին թալանում են օրը ցերեկով»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
73Երեկ, 23:42
