«Պատահական հայտնաբերեցինք, որ եղբորս տան վրա 12 մարդ կա գրանցված»․ Հռիփսիմե Առաքելյան
![]() Լրագրող Հռիփսիմե Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եղբորս տան վրա, շատ պատահական հայտնաբերեցինք, որ 12 հոգի մարդ կա գրանցված։ Եղբայրս՝ լինելով տան սեփականատերը, տեղյակ չէ որևէ մեկի գրանցումից։ Առանց սեփականատիրոջ գիտության, մեր «օրինապաշտ» Հայաստանում մարդկանց տանում խառը գրանցում են, բնականաբար այլ նպատակներով։ Ուրեմն, երեկվանից էս հարցով ենք զբաղվում, ես փորձել եմ հետնապահ մնալ, որ տեսնեմ սրանք ինչ կերպ են իրենց պահելու։ Նոր-Նորքի պասպորտ սեղանի ժողովուրդ և մասնավորապես՝ պետ, ես հասկանում եմ, որ խառնվել եք իրար ու ահից լաչառանում եք, բայց դու չէիր կարող պատկերացնել քո վատ երազում, որ դա իմ եղբոր տունն է, որի վրա 12 հոգու բերել գրանցել եք՝ առանց իր գիտության։ Բոլորիդ վրա Դատախազություն հաղորդում է գնալու, դուք համբերեք, Նելլի Դավթյան սպասում եմ ձեր արձագանքին։ Հարգելի ժողովուրդ, մտեք elections.am, անցեք «ՀՀ ընտրողների ռեգիստր» բաժին, հավաքեք ձեր անվանական տվյալները, ստուգեք, թե ովքեր են գրանցված ձեր տներում ու բնակարաններում, կանխեք այս խայտառակությունը, սրանց փոփոխված «Կառավարության որոշմամբ» առանց ձեր գիտության ձեր տների վրա կարող են ում ասես բերեն ու գրանցեն, որից դուք տեղյակ չլինեք, նաև օնլայն տարբերակով: Կրկին ասում եմ, այս մեխանիզմն ամրագրված է «Կառավարության որոշմամբ», ստուգեք ու ռադ արեք բոլոր անկապ գրանցվածներին: Սրանք պատրաստվում են 2026-ի ընտրություններին: Աղբյուրը` Հռիփսիմե Առաքելյան |

Խուլիո Իգլեսիասը դատական հայց է ներկայացրել Իսպանիայի փոխվարչապետի հայտարարությունների կապակցությամբ
10500:33
«Այս տեմպերով դպրոցների հիմնանորոգումը կարող է տևել 179 տարի»․ Պեդրո Զարոկյան
6800:12
«Պատրաստ ենք հնարավորինս շուտ համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ». Իրանի ԱԳՆ
10600:09
«Որքան էլ չհետաքրքրվեք քաղաքականությամբ, քաղաքականությունը ձեզ հետ վարվելու է՝ ոնց ուզի». Գեղամ Օհանյան
92Երեկ, 23:54
Ադրբեջանը պատրաստվում է խստացնել սոցցանցերի վերահսկողությունը
113Երեկ, 23:51
«Հայաստանում կոռուպցիան աճում է․ ժողովրդին թալանում են օրը ցերեկով»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
73Երեկ, 23:42
