«Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել իր հիմնադրամի աշխատակիցներից՝ Էփշտեյնի հետ կապերի համար»․ #WSJ
![]() Ամերիկացի գործարար և Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը ներողություն է խնդրել Գեյթսի հիմնադրամի աշխատակիցներից՝ ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր կապերի համար։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով զրույցի ձայնագրություններին։ «Էփշտեյնի հետ ժամանակ անցկացնելը մեծ սխալ էր։ Ես ներողություն եմ խնդրում այն մարդկանցից, ովքեր հայտնվել են այս պատմության մեջ»,- ասել է նա։ «Ես անօրինական ոչինչ չեմ արել։ Ես անօրինական ոչինչ չեմ տեսել»,- նշել է գործարարը։ Գեյթսը նաև հայտարարել է, որ ԱՄՆ Արդարադատության նախարարության կողմից վերջերս հրապարակված լուսանկարները կատարվել են հենց Էփշտեյնի և նրա օգնականների խնդրանքով։ «Ես երբեք ժամանակ չեմ անցկացրել նրա շրջապատի կանանց հետ»,- ասել է Գեյթսը։ Ամերիկացի գործարարը խոստովանել է, որ սիրավեպ է ունեցել երկու, ըստ նրա, ռուս կանանց հետ։ Ավելի ուշ Էփշտեյնը տեղեկացել է այդ հարաբերությունների մասին։ Սակայն, Գեյթսի պնդմամբ, այդ աղջիկները ոչ մի կապ չեն ունեցել ֆինանսիստի հետ։ |

«Պահանջում ենք անհապաղ ու անաչառ քննություն». IODA
7615:06
«Մենք հիմա եղբայրներ ենք»․ թուրք լրագրողը Փաշինյանի հետ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)
7614:30
«Տվյալ գործընթացը ՈՒԵՖԱ-ի պատասխանատվության ներքո է, աշխատակիցների ընտրության հարցում ՀՖՖ-ն որևէ դերակատարում չունի»․ ՀՖՖ
7814:00
Իսպանիայում 14 տարվա ընթացքում առաջին համընդհանուր գործադուլը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների և ճանապարհների փակման (տեսանյութ)
11613:06
«203 համարի ավտոբուսների վերջնակետը նախատեսվում է տեղափոխել Մատենադարանի հարակից տարածք». Ջուլիետա Ազարյան
10712:54
«Բռնաճնշումները չեն սահմանափակվելու միայն ընդդիմադիրներով, ռեպրեսիոն մեքենան նոր զոհեր է պահանջելու». Ստեփան Դանիելյան
7812:30
