Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 25 փետրվարի, 2026 թ.

«Հետո քթներիցս են բերելու»․ Էդմոն Մարուքյան

60
Այսօր, 14:06
«Հետո քթներիցս են բերելու»․ Էդմոն Մարուքյան

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Թոշակները կբարձրանան, հետո դա քթներիցս են բերելու» գրառմամբ։ Տեսանյութում Մարուքյանը մասնավորապես ասում է․ «Իշխանությունները նման պլան բացարձակապես չունեին և պնդում էին, որ եթե 10 000 դրամով թոշակներն ավելացնեն, ի՞նչ ա անելու թոշակառուն, մեր քննադատության արդյունքում իշխանությունը 10 000 դրամով ավելացրեց կենսաթոշակը։ Հիմա, եթե այսպիսի պլան չունեին, այդ գումարը, ըստ իրենց, ուղղել էին առողջապահությանը, էս փողը որտեղի՞ց են վերցրել․ սա նախընտրական բան է, հասկացել են, որ վարչապետի այդ հայտարությունը շատ վատ հետևանք է ունեցել։

Ժողովո՛ւրդ, իմացեք, ամեն ինչ մինչև ընտրություններ անելու են, բայց հետո, եթե ընտրվեցին, քթներիցս են բերելու։ Շատ լավ է, որ ճնշման արդյունքում բարձրացվել են թոշակները, բայց չպետք է սրանով խաբվենք»։

Աղբյուրը`   Էդմոն Մարուքյան