Սերժ Սարգսյանի թիմն ակտիվ վերադասավորումների մեջ է. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Չնայած Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցությունը չի շտապում հայտարարել հունիսի 7-ի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու իր որոշման մասին, սակայն կուսակցության համագումար են նշանակել՝ ապրիլի սկզբին։ Զուգահեռաբար, ՀՀԿ ղեկավար կազմը համայնքներ՝ կուսակցական կառույցներ է ակտիվ այցելում, սակայն այդ այցերը, անհայտ պատճառներով, չեն լուսաբանվում։ Մենք տեղեկացանք, որ կուսակցությունը նաև նոր՝ երկարաժամկետ ռազմավարություն է մշակում, որը մինչև համագումարը պետք է ավարտված լինի եւ ներկայացվի համագումարի մասնակիցներին: Նաև ներքին կառուցվածքային փոփոխություններ են իրականացնում: Մի խոսքով՝ ակտիվ կուսակցական աշխատանքների մեջ են։ Մինչև համագումարը, ըստ ամենայնի՝ մարտի կեսերին, կհայտարարեն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու մասին: Եթե մասնակցեն, ապա համագումարի ընթացքում օրենքի պահանջով կհաստատվեն նախընտրական ցուցակի առաջին 30 համարները։ Մեր աղբյուրները հաղորդում են, որ այս պահի դրությամբ ով հարցնում է, ասում են, որ վերջնական որոշում չունեն՝ մասնակցել-չմասնակցելու հարցը 50/50 է, սակայն ոմանք վստահ են, որ այս անգամ ՀՀԿ-ն չի մասնակցելու ընտրություններին, բայց փորձելու է աջակցել մյուս ընդդիմադիր քաղաքական ուժերին՝ ՔՊ-ին հաղթելու համար»: |

«Այնքա՜ն բան գիտեք Նիկոլի ու նիկոլականների մասին, սակայն լռում եք»․ Ոսկան Սարգսյան
7303:06
«Չկա ավելի զազրելի բան, քան ուրիշի քթի սրբիչ դարձած քաղաքական գործիչը»․ Արամայիս Աղաբեկյան
6802:06
«Իրանը ժամանակ է շահում միջուկային պատրաստության, իսկ ԱՄՆ-ն՝ անսխալ հարվածի պատրաստվելու համար»․ Արտակ Զաքարյան
8101:06
«Ամեն ինչի գնալու է վերընտրվելու և ՀՀ-ի մղձավանջն իր ցանկալի ավարտին հասցնելու նպատակով»․ Արմեն Հովասափյան
6100:48
«ՀՀ-ն լռում է, երբ պետք է խոսել ու գործել, և խոսում է, երբ պետք է լռել»․ Տիգրան Խզմալյան
81Երեկ, 23:24
ԵՄ-ն նախատեսում է Հայաստանում տեղակայել նոր՝ «հիբրիդային արագ արձագանքման խումբ»
83Երեկ, 22:18
