Տիրադավ հռչակվածների ճամբարում անելանելի վիճակ է. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱՄՆ Հայոց արևմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի ճանապարհով է գնում տիրադավ եպիսկոպոսներից ևս մի քանիսը: Նրանց մեծ մասը զղջացել է և հասկացել, որ ճակատագրական սխալ են արել: Բայց հատկապես ողբալի է Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի վիճակը։ Փաշինյանին միանալուց հետո նա այնպիսի հրապարակային պարսավանքի ու ճնշումների ներքո է հայտնվել, որ անգամ դիմել է որոշ արցախցիների եւ նույնիսկ՝ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանին՝ խնդրելով բարեխոսել իր համար, համոզել արցախցիներին, որ ինքը դավաճան չէ, որպեսզի քիչ հալածեն իրեն: Մեր աղբյուրն ասում է, որ Տեր Հովհաննեսը, որը ժամանակին Տեր Վրթանեսի ղեկավարն է եղել, մերժել է նրան՝ ասելով, որ իր արարքն աններելի է, և չի կարող իրեն ոչնչով աջակցել։ Հայտնի է, որ Արցախի քաղաքական և հասարակական շրջանակները դիմել են Վեհափառին՝ թեմական առաջնորդին փոխելու պահանջով: Այս պարագայում խնդիրը գրեթե զավեշտական երանգներ է ստանում, քանի որ սա միակ դեպքն է, որ թեմի առաջնորդին կարգալույծ անելու դեպքում ՀՀ դատական համակարգը նրան չի վերականգնի իր պաշտոնում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ջնջել է «Արցախ» բառն ու Արցախի բոլոր կառույցները լուծարելու որոշում է կայացրել, ուստի Արցախի թեմի առաջնորդին վերականգնելու ռիսկ չի անի, որ Ալիեւի զայրույթը չհարուցի: Մեր տեղեկություններով, Մայր Աթոռը, գոտեպնդված Եպիսկոպոսաց ժողովի հայտարարությամբ և սփյուռքից եկող ազդակներով, շուտով ավելի կոնկրետ քայլերի կգնա»: |

Խուլիո Իգլեսիասը դատական հայց է ներկայացրել Իսպանիայի փոխվարչապետի հայտարարությունների կապակցությամբ
10500:33
«Այս տեմպերով դպրոցների հիմնանորոգումը կարող է տևել 179 տարի»․ Պեդրո Զարոկյան
6800:12
«Պատրաստ ենք հնարավորինս շուտ համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ». Իրանի ԱԳՆ
10600:09
«Որքան էլ չհետաքրքրվեք քաղաքականությամբ, քաղաքականությունը ձեզ հետ վարվելու է՝ ոնց ուզի». Գեղամ Օհանյան
92Երեկ, 23:54
Ադրբեջանը պատրաստվում է խստացնել սոցցանցերի վերահսկողությունը
113Երեկ, 23:51
«Հայաստանում կոռուպցիան աճում է․ ժողովրդին թալանում են օրը ցերեկով»․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
73Երեկ, 23:42
