«Պարգևավճարների բաժանման մեջ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ չեմ տեսնում». Արթուր Նահապետյան
![]() «Մենք կոռուպցիա հասկացությունը գնահատում ենք Քրեական օրենսգրքի համապատասխան հավելված դեպքով, և երբ որ աշխատողին կառույցը պարգևավճար է տալիս, Քրեական օրենսգրքի որևէ հոդվածի մեկնաբանման տիրույթում չի կարող մեկնաբանվել որպես կոռուպցիա»,- ճեպազրույցի ժամանակ ասել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը՝ անդրադառնալով կառավարության անդամների ստացած պարգևավճարներին: Հարցին՝ խնդրահարույց չէ՞ նման բարձր պարգևավճար բյուջեից դուրս գրել միայն բարձրաստիճան պաշտոնյաների համար, իսկ բաժիններինը՝ բավական ցածր, այստեղ էլ կոռուպցիա չկա՞, Նահապետյանը պատասխանել է. «Պարգևավճարների բաժանման հետ կապված կա համապատասխան կարգ: Այդ ամենը իրավական ակտով կարգավորված պրոցես է եղել, որտեղ որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ ես, որպես իրավաբան, չեմ տեսնում»: Արթուր Նահապետյանը հայտնել է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ևս պարգևավճարներ եղել են. «Առաջիկայում մեր ներկայացրած հայտարարագրում մանրամասն նշված կլինի այն գումարի չափը, որը կոմիտեի ցանկացած աշխատակից, այդ թվում՝ ես, ստացել ենք: Կհայտարարագրեմ, կտեսնեք ամեն ինչ»: |

«Լավ եղավ, որ իշխանությունը կիսաsms-ի ժանրով բացեց «Գյումրի-2» թեման». Վահե Հովհաննիսյան
75Երեկ, 20:54
«Դուք իմ մանկությունն եք վիրավորել. Գյումրիի հետ զգույշ եղեք». Լևոն Հարությունյան (տեսանյութ)
101Երեկ, 17:00
«Աշխարհը ներքաշվում է սպառազինությունների խելահեղ մրցավազքի մեջ»․ Լուկաշենկո
136Երեկ, 16:52
«Մենք ընտրել ենք հաշտեցման դժվարին ուղին»․ Արարատ Միրզոյան
88Երեկ, 16:00
«Այս օրերին մեր հասարակությունը բախվում է հիբրիդային սպառնալիքների հսկայական ալիքի»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
75Երեկ, 15:18
Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
77Երեկ, 14:36
