«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
![]() Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Մերձավոր Արեւելքի եւ Ծոցի շրջանում ԱՄՄՆ ներկայումս կենտրոնացրած ուժերը առավելագույն են 2003 թվականի իրաքյան արշավից հետո: Ավելին, ըստ որոշ գնահատականների, ներկայումս կենտրոնացած է ավելի մեծ թվով զինուժ, քան այն ժամանակ: Այս ամենը շատ թանկ է թե ֆինանսական, թե իմիջային առումով: Հետեւաբար տպավորություն է, որ անգամ Իրանի հետ որեւէ համաձայնության դեպքում, ամերիկյան հսկայական կոնտինգենտը պետք է ինչ որ հարցում, ինչ որ մասով դրվի գործի, որպեսզի Թրամպը՝ որը այդ հսկա նավատորմը ուղարկել է այնտեղ, չհայտնվի հիմար վիճակում: Իհարկե մյուս կողմից նա կարող է հայտարարել, եթե հաջողվի Իրանի հետ գալ դիվանագիտական համաձայնության, որ հենց այդ հսկա նավատորմի միջոցով կարողացավ Իրանին բերել համաձայնության դաշտ, այլապես Թեհրանը հրաժարվում էր բանակցել: Թրամպը կասի, ո՞վ է նրան բան ասելու: Իսկ Թեհրանն էլ գուցե առանձնապես չի հակաճառի: Ի վերջո իրանյան կողմի համար ներկայումս գլխավորը թեժացում թույլ չտալն է, իսկ Թրամպի պարծենալը՝ հոգ չէ: Ինչպես 12-օրյա պատերազմի վերջում, երբ Թրամպը հայտարարեց, որ ամերիկյան հարվածով ոչնչացրել է Իրանի միջուկային ծրագիրը: Արեւմտյան ու իսրայելական մի շարք շրջանակներ պնդում էին հակառակը, ակնկալիքով, որ պատերազմը շարունակվի: Սակայն Իրանն էլ իր հերթին սկսեց հայտարարել, թե ծրագիրը ոչնչացված է: Կրկնեմ, Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամպի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործաքի: Բայց, այդուհանդերձ, դժվար պատկերացնելի է ռեգիոնում ամերիկյան զինուժի մեծ կուտակման հենց այնպես՝ հավաքվել տուն գնալով պարպվելը: Մյուս կողմից իհարկե, Իրանի հարցը դեռ ամբողջ Մերձավոր Արեւելքի վերաֆորմատավորման հարցը չէ, այլ դրա մի կարեւոր, բայց ընդամենը մասը: Այնպես որ Թրամպին ռեգիոնում դեռ կարող է պետք գալ զինուժը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Եթե կգտնեք, իմ աչքը կմտցնեք սահմանադրության այն կետը, որով օտար շահ է սպասարկվում»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
521:18
«Արագ դուրս եկար ստեղից, դավայ, դուրս եկար»․ Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)
7121:00
«Լափամանից փայ եք ունեցել, կտրվել եք, դրա համա՞ր եք մրմռում»․ Նիկոլ Փաշինյանը՝ Արեգա Հովսեփյանին (տեսանյութ)
5920:54
Նիկոլ Փաշինյանի ակնարկներն ընդդիմության երաշխավորների՝ «Վասիլիչի» և «Նիկոլայիչի» մասին (տեսանյութ)
7820:24
«Անշրջելի խաղաղության ճանապարհին մի խոչընդոտ ունենք՝ խորհրդարանական ընդդիմությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6820:00
«Ժանրի կանոնները պահանջում են, որ ձեզ ասեմ՝ Ալիևի աբսլուգ, բայց ես դա չեմ անի»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8819:36
